Հալեպում հայ է զոհվել: Այս մասին հայտնում է Գանձասար շաբաթաթերթը:
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226384-Հալեպում_հայ_է_զոհվել_Այս_մասին_հայտնում_է_Գանձասար_շաբաթաթերթը
Սիրիայում հայ է զոհվել դիպուկահարի կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» պարբերականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2024 05:50 Asia/Tehran
  • Հալեպում հայ է զոհվել: Այս մասին հայտնում է Գանձասար շաբաթաթերթը:

Սիրիայում հայ է զոհվել դիպուկահարի կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» պարբերականը։

Նշվում է, որ 66-ամյա Երվանդ Արսլանյանը, որը երեկ վիրավորվել էր Հալեպից Սալամիա գնալու ճանապարհին, մահացել է այսօր Համայի հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:

Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։

Sputnik.