Ո՞ր պետություններն են առնչվում Սիրիայում ահաբեկչական անկարգությունների հետ․ Վերջին զարգացումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226420-Ո_ր_պետություններն_են_առնչվում_Սիրիայում_ահաբեկչական_անկարգությունների_հետ_Վերջին_զարգացումները
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով, Սիոնիստական ​​ռեժիմի և նույնիսկ ԱՄՆ կառավարության միջև կա ամբողջական համակդրվածություն Սիրիայում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2024 08:51 Asia/Tehran
  • Աջ կողմի լուսանկարում՝ սիրիացի զինվորականները - Ձախ կողմի լուսանկարում Արաղչին Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ
    Աջ կողմի լուսանկարում՝ սիրիացի զինվորականները - Ձախ կողմի լուսանկարում Արաղչին Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ

Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով, Սիոնիստական ​​ռեժիմի և նույնիսկ ԱՄՆ կառավարության միջև կա ամբողջական համակդրվածություն Սիրիայում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների հետ:

Ահաբեկչական խմբավորումները որոշ երկրների աջակցությամբ և օտարերկրյա թարմ ուժերի ժամանումով, Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարից հետո զանգվածային հարձակում են իրականացրել սիրիական բանակի դիրքերի վրա երկրի հյուսիսային և արևմտյան շրջաններում։

Փեզեշքյանի և Պուտինի հեռախոսազրույցը Սիրիայում տիրող իրավիճակի մասին, Սիրիայում ահաբեկիչների տեղաշարժն ըստ արտաքին պլանի, Սիրիայում ահաբեկիչների շարքում ուկրաինացի վարձկանների ներկայությունը, Սիրիայի Հալեպ և Համա նահանգների մի քանի շրջանների ազատագրում և Սիրիայում 100 ահաբեկիչների սպանությունը Սիրիայի մասին և այդ երկրում տեղի ունեցած վերջին զարգացումներն են

Պուտինի և Փեզեշքյանի խորհրդակցությունը Սիրիայի հարցով

Երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցում Իրանի և Ռուսաստանի նախագահները Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների վերջին տեղաշարժերը լուրջ սպառնալիք են համարել այս երկրի և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Այս հեռախոսազրույցում երկու կողմերն ընդգծել են համատեղ համագործակցությունը՝ օգնելու Սիրիայի կառավարությանն այդ երկրում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Արաղչի. Իսրայելի և Ամերիկայի միջև կա ամբողջական համադրվածություն Սիրիայում ահաբեկչական գործողությունների համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի գիշեր, անդրադառնալով Սիրիա և Թուրքիա կատարած իր տարածաշրջանային վերջին այցին, ասել է. -Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ուղերձը փոխանցեցի Սիրիայի կառավարությանն ու նախագահին լիակատար և վճռական աջակցության վերաբերյալ։

Նշելով, որ Սիրիայում Սիոնիստական ​​ռեժիմի, Ամերիկայի և ահաբեկչական խմբավորումների միջև կա ամբողջական համադրվածություն, Արաղչին հավելել է. «Ինչպես Սիրիայի կառավարությունը մեզ հետ էր պարտադրված պատերազմի ժամանակ, մենք նույնպես այս երկրի հետ կլինենք»։

Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին երկուշաբթի երեկոյան ընդգծել է, որ Իրան-Սիրիա հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և հայտարարել, որ երկու երկրները պաշտպանում են միմյանց դժվարին իրավիճակներում։

Աթվան. Ամերիկայի, Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի եռանկյունային նախագիծը Սիրիայի համար ձախողման է դատապարտված

Այս առնչությամբ արաբական աշխարհի հայտնի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը Ռայ Ալ-Յումում հրապարակած իր հոդվածում անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և այս զարգացումներում Ամերիկայի, Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի եռանկյունու հետքերին ասել է․ -Այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում, կրկնությունն է այն սցենարի, որ Ամերիկան ​​1991 թվականի սկզբից իրականացրեց Իրաքում, այսինքն՝ պաշարում և սաստիկ սով պարտադրել և 12 տարի անց հարձակում իրականացրեց և այդ երկիրը բռնագրավելով տապալեց նախկին ռեժիմը։ Սակայն այս սցենարը դատապարտված է ձախողման և համատեղելի չէ Սիրիայի հետ, որն ունի հզոր բանակ, ժողովրդական բազա և ռազմավարական դաշնակից, ինչպիսին են Ռուսաստանը և նախագահ Պուտինը, և ռազմական առումով հզոր Իրանի գլխավորած դիմադրության առանցքը։

Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության լրատվական տնօրեն Մոհանդ ալ-Աքաբին երեքշաբթի առավոտյան ասել է. «Սիրիայում ահաբեկիչները գործում են արտաքին պլանների և ծրագրերի համաձայն, և նրանց նպատակն է խաթարել տարածաշրջանի կայունությունը»:

Ըստ Al-Alam-ի հաղորդման, Իրանի մայրաքաղաք Թեհրանում, երկուշաբթի օրը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կայացել, և ցուցարարները դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի, Ամերիկայի և Թուրքիայի աջակցությունը Սիրիայում թաքֆիրական և ահաբեկչական խմբավորումներին։

Թեհրանում բնակվող Սիրիայի քաղաքացիներից մեկն այս հավաքում «Ալ-Ալամ»-ի թղթակցին ասել է. -Թուրքիան վերջերս կասկածելի դերեր է խաղում տարածաշրջանում և ապացուցել է, որ ունի մի քանի դեմք, որոնցից մեկն այսօր աջակցում է Սիրիայում կոռումպացված զինված խմբավորումներին:

Սիրիայում 100 ահաբեկիչ է սպանվել

Սիրիայում ռուսական հաշտեցման կենտրոնը երկուշաբթի գիշերը հայտարարեց, որ Սիրիայում վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է առնվազն 100 ահաբեկիչ։

Երկուշաբթի օրը Al-Alam-ի թղթակցի հաղորդման համաձայն, ահաբեկչական խմբավորումների մի քանի օր տեւած հարձակումներից հետո այդ խմբավորումների զոհերի թիվը Սիրիայի տարբեր շրջաններում հասել է 1400-ի։

Լրատվական աղբյուրները հայտնել են նաև, որ սիրիական բանակը ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումների հետ բուռն բախումներից հետո հետ է գրավել Համայի հյուսիսարևելյան արվարձանում գտնվող Ալ-Ռահջան և Ալ-Սաան գյուղերը:

Ըստ այդ աղբյուրների՝ սիրիական բանակն ահաբեկիչների օկուպացիայից ազատել է Հալեպի արեւելքում (Հյուսիսային Սիրիա) Ալ-Սաֆիրա քաղաքի արվարձանում գտնվող «Ում Ամուդ» տարածքը։

Al-Mayadeen ցանցը երեքշաբթի առավոտյան հայտարարել է նաև դեպի Ալ-Սաֆիրա սիրիական բանակի առաջխաղացման մասին և նշել, որ այս առաջխաղացումը նշանակում է սիրիական ուժերի արագ վերադարձ դեպի Հալեպ նահանգի գյուղերի խորքերը։

 

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրան և Սիրիա, ահաբեկիչները Սիրիայում, Իրան և Ռուսաստան, Արաղչի, Թուրքիա և Սիրիա