Եթե ցանկանում եք ծանոթանալ Սիրիայի աշխարհագրությանը, կարդացեք այս հոդվածը
Pars Today- Սիրիան գտնվում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Արևմուտքում սահմանակից է Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Թուրքիային, արևելքում և հարավ-արևելքում՝ Իրաքին, հարավում՝ Հորդանանին, իսկ հարավ-արևմուտքում՝ օկուպացված Պաղեստինին և Լիբանանին:
Սիրիան ունի 14 նահանգ։ Պետական կազմակերպությունների հրապարակած քարտեզների համաձայն, բացի 14 նահանգից, Սիրիան ունի ևս մեկ նահանգ՝ Խաթայը, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում։ Գոլանի բարձունքները, որոնք միջազգային իրավունքի համաձայն Սիրիայի մաս են կազմում, օկուպացվծ են Սիոնիստական ռեժիմի կողմից։
Այս հոդվածում կխոսենք Սիրիայի նահանգների մասին։
Որտե՞ղ է Դամասկոսը

Դամասկոս նահանգը հենց նույնանուն քաղաքն է, որը գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում և հանդիսանում է այս երկրի մայրաքաղաքը։ 1987 թվականին Դամասկոս քաղաքը ճանաչվեց որպես անկախ նահանգ։ Դրսանից հետո Դամասկոս քաղաքի շրջակա տարածքները գտնվում են Ռիֆ Դամասկոս նահանգի իրավասության ներքո։
Դամասկոսը Սիրիայի ամենափոքր նահանգն է և իր փոքր տարածքի պատճառով ունի բնակչության համեմատաբար բարձր խտություն։ 2019 թվականի մարդահամարի տվյալներով Դամասկոսի բնակչությունը կազմել է 2 միլիոն 79 հազար մարդ։
Դամասկոսի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 21 կմ դեպի հարավ։
Ո՞րն է Դամասկոսի և Ռիֆ Դամասկոսի միջևտարբերությունը:
Ռիֆ Դամասկոս նահանգը ներառում է Դամասկոսի բոլոր արվարձանները, առանց համանուն քաղաքի։
Հազրաթ Զեյնաբի դամբարանը

Իսլամի մարգարեի թոռնուհու՝ հազրաթ Զեյնաբի դամբարանը նույնպես գտնվում է Ռիֆ Դամասկոսում։
Որտե՞ղ է գտնվում Իդլիբ նահանգը
Իդլիբ նահանգը, որի կենտրոնը համանուն քաղաքն է, գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Թուրքիայի հետ սահմանի հյուսիսային հատվածում։
Որտե՞ղ է գտնվում Հալեպ նահանգը
Հալեպ նահանգը, որի կենտրոնն է համանուն քաղաքը, գտնվում է Սիրիայի հյուսիսում, մայրաքաղաք Դամասկոսից 355 կմ հյուսիս և համարվում է այս երկրի առևտրային և մշակութային մայրաքաղաքը։ Հալեպ քաղաքը գտնվում է ռազմավարական և կարևոր առևտրային կետում՝ Միջերկրական ծովի և Եփրատ գետի միջև։
Քաղաքի արևելյան հատվածում տեղակայված Ռազմական ինժեներական ակադեմիան սիրիական բանակի կարևորագույն ռազմական օբյեկտներից մեկն է։ Այստեղ կան ապաստարաններ, երկաթբետոնե բունկերներով շենքեր, որոնք նախագծված և կառուցված են Սիոնիստական ռազմաօդային ուժերի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։
Որտե՞ղ է գտնվում Համա նահանգն ու ինչո՞ւ է այն կարևոր
Համա կամ Համաթ նահանգը սկսվում է Սիրիայի կենտրոնից և շարունակվում է դեպի արևմուտք։ Կենտրոնը համանուն քաղաքն է։
Համա նահանգը գտնվում է Սիրիայի հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հիմնական ճանապարհների հատման կետում, ինչի շնորհիվ ունի ռազմական և տնտեսական կարևոր նշանակություն։
Որտե՞ղ է գտնվում Հոմսը
Հոմս նահանգը, համանուն կենտրոնով, գտնվում է Սիրիայի կենտրոնում և երկրի ամենամեծ նահանգն է։
Որտե՞ղ է գտնվում Դեյր էլ-Զորը
Դեյր էլ-Զոր նահանգը գտնվում է Սիրիայի արևելքում և բաղկացած է երեք քաղաքներից՝ Դեյր էլ-Զոր, Մայադին և Ալ-Բուքամալ։
Որտե՞ղ է գտնվում Ռաքքա նահանգը
Ռաքքա նահանգը, որի կենտրոնը համանուն քաղաքն է, գտնվում է Սիրիայի հյուսիսում։ 2011 թվականին ԻԼԻՊ-ը հարձակվեց Սիրիայի վրա, իսկ 2014-ից 2017 թվականներին Ռաքքան հայտարարեց իր մայրաքաղաքը:
Որտե՞ղ է գտնվում Հասաքա նահանգը
Հասաքա նահանգը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում, իսկ Հասաքա քաղաքն այս նահանգի կենտրոնն է։ Տիգրիս գետը Թուրքիայից մտնում է Հասաքա նահանգ և այնտեղից հոսում դեպի Իրաք։
2011-2017թթթ երբ ԻԼԻՊ-ը հարձակվել էր Սիրիայի վրա, այս նահանգն ամբողջությամբ գտնվում էր Սիրիայի քրդական Դեմոկրատական ուժերի (SDF) վերահսկողության տակ, որոնց աջակցում էր ԱՄՆ-ն։
Որտե՞ղ է գտնվում Դարաա նահանգը
Դարաա նահանգը գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում և հարավից սահմանակից է Հորդանանին։
Որտե՞ղ է գտնվում Լաթաքիա նահանգը
Լաթաքիա նահանգը գտնվում է Սիրիայի արևմուտքում։ Կենտրոնը համանուն քաղաքն է։ Այս նահանգը գտնվում է Միջերկրական ծովի ափին և հյուսիսից ընդհանուր սահման ունի Թուրքիայի հետ։
Որտե՞ղ է գտնվում Կունեյտրա նահանգը
Կունեյտրան գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում և Գոլանի բարձունքներում։ Նահանգի մոտ 80%-ն օկուպացված է Սիոնիստական ռեժիմի կողմից։ Իսկ մնացած 20%-ը, գտնվում է սիրիական կառավարության վերահսկողության տակ։ Այստեղ է գտնվում նաև Կունեյտրա քաղաքը։
Միջազգային իրավունքի համաձայն՝ Գոլանի բարձունքները Սիրիայի մաս են կազմում։
Ո՞րն է Սիրիայի ամենահարավայի կետը
Սուվեյդա նահանգը, համանուն կենտրոնով, գտնվում է Սիրիայի ամենահարավային կետում։
Այն միակ նահանգն է, որտեղ մեծամասնություն են կազմում դրուզ էթնիկ խմբի ներկայացուցիչները։
Որտե՞ղ է գտնվում Տարտուս նահանգը
Տարտուսը գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում, Միջերկրական ծովի մոտ։