Հալեպում Իսրայելի նախագծած ահաբեկչությունը և Սիրիայի առանցքային դերը Դիմադրության առանցքում
-
Հալեպում Իսրայելի նախագծած ահաբեկչությունը և Սիրիայի առանցքային դերը Դիմադրության առանցքում
Լիբանանում նոյեմբերի 27-ին հրադադարի հաստատումից հետո, այդ երկրի հարավային շրջանների բնակիչներն ի վերջո վերադարձել են իրենց տները:
Այնուամենայնիվ, որոշ սահմանամերձ գյուղեր և քաղաքներ դեռևս համարվում են «բարձր ռիսկային» գոտիներ։
Իսկ իսրայելցի զինվորներն ապացուցել են, որ չեն պահպանում հրադադարի ռեժիմը։
Լիբանանում հրադադարը համընկավ Հալեպում բռնության սրման հետ, որտեղ Սիրիայի բանակը կռվում է Իսրայելի կողմից աջակցվող թաքֆիրական ահաբեկիչների դեմ: Տարբեր ԶԼՄ-ներ այս խմբերին սխալմամբ անվանում են «սիրիական ապստամբներ»:
Այս ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են «Հայաթ Թահրիր ալ-Շամի» հովանու ներքո, աջակցություն են ստանում Իսրայելի ռեժիմի և արևմտյան ուժերի կողմից և ներկայացնում են ավելի լայն աշխարհաքաղաքական դինամիկա:
Գրեթե 70 օր շարունակվող ագրեսիայից հետո Լիբանանի հարավում Սիոնիստական ռեժիմի վերջին խայտառակ պարտությունը, և «Հեզբոլլահի» ռազմական հզորության պատճառով Լիբանանի տարածք ներթափանցելու անկարողությունը, ռեժիմին ստիպել է վերանայել իր ռազմավարությունը։
Իր կորցրած հեղինակությունը վերականգնելու համար, Իսրայելի ռեժիմն այսօր պատերազմի նոր ճակատներ է բացում, որպեսզի կտրի լիբանանյան Դիմադրության սպառազինության մատակարարման կենսական շղթաները։
Իսրայելի նոր ռազմական գործողությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Բենիամին Նեթանյահուն ուղղակիորեն զգուշացրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ասելով․ «Դու կրակի հետ ես խաղում»։
Լիբանանում հրադադարի հաստատումից և «Հեզբոլլահից» իր պարտությունն ընդունելուց հետո ռեժիմի վարչապետի արած այս հայտարարությունն ուղղակիորեն վերաբերում է Դիմադրության առանցքին օգնելու հարցում Սիրիայի կենսական դերին։
Սիրիայի դերը Դիմադրության առանցքում
Սիրիան կարևոր դեր ունի Դիմադրության առանցքում և աջակցում է «Հեզբոլլահին» ու պաղեստինյան Դիմադրության խմբերին՝ դյուրացնելով զենքի և այլ ռեսուրսների փոխանցումը։
Բացի այդ, Սիրիայի Հալեպ քաղաքում գործում են կարևոր նյութատեխնիկական կենտրոններ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այս երկիրը կարևոր դեր ունի Դիմադրության առանցքում։
Սիրան համարվում է Բաշար Ասադի կառավարությունը տապալելու և Դամասկոսի դիրքերը թուլացնելու նպատակով Արևմուտքի կողմից աջակցվող ուժերի դեմ պայքարի առաջնագիծը։
Այս հանգամանքը փաստում է, որ Սիրիան մի կողմից լոգիստիկ հանգույց է, մյուս կողմից՝ կայուն դերակատար՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված արտաքին ջանքերին դիմակայելու հարցում:
Սիրիայի զենքի պահեստները, որտեղ պահվում է այդ երկրում արտադված, ինչպես նաև արտասահմանյան զենք, կենսական դեր են խաղացել Լիբանանում «Հեզբոլլահի» գործողություններին աջակցելու գործում:
Հարձակումներ՝ Սիրիայի ռազմական ենթակառուցվածքների վրա
Վերջին տասնամյակի ընթացքում զենքի մշակմանը պատկանող Սիրիայի գիտահետազոտական կենտրոնները բազմիցս ենթարկվել են թշնամու հարձակմանը։ Այս հարձակումներում ներառված են ռազմավարական նշանակության օբյեկտների օդային ռմբակոծություններ և կարևոր դեմքերի սպանություններ:
Վերջին շաբաթներին այս հարձակումներն ակտիվացել են և վկայում են Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները և դիմադրության առանցքում նրանց դերը թուլացնելու միտումնավոր փորձի մասին:
Ինչո՞ւ Սիրիան ուղղակիորեն չմտավ պատերազմի մեջ
Սիրիայի Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղակի պատերազմի մեջ չմտնելու պատճառը վերադառնում է նրա ներքին և տարածաշրջանային բարդ իրողություններին։ Իր սահմաններում ահաբեկչական ուժերի հետ հակամարտության պատճառով Սիրիան հրաժարվեց Հեզբոլլահի կամ պաղեստինյան դիմադրության խմբերի կողքին ուղղակիորեն պատերազմի մեջ մտնել: Այնուամենայնիվ, նա շարունակել է հանդես գալ,որպես դիմադրության ճակատի զենքի կարևոր մատակարար:
Օրինակ, երբ «Հեզբոլլահը» թիրախավորեց Իսրայելի Թել Նոֆ ավիաբազան, օգտագործեց սիրիական «Խեյբար-1» հրթիռային համակարգի փոփոխված տարբերակը, որը ճանաչված է «Ֆադի-6» անվամբ: Այս հրթիռը մինչև 225 կմ հեռահարություն ունի։
Իսրայելի ջանքերը Սիրիայում (2022-2024)
2022-2024 թվականներին Սիրիայում Իսրայելի ռազմական գործողությունները հիմնականում կենտրոնացված էին երկրի պաշտպանական ենթակառուցվածքների ոչնչացման վրա,ինչը ներառում էր ռադարային համակարգերի, հետազոտական կենտրոնների և զենքի պահեստների թիրախավորում:
Օրինակ՝ 2024 թվականի նոյեմբերին Իսրայելը հարձակվել է Հալեպի արվարձանում գտնվող ալ-Սաֆիրայի քաղաքի գիտահետազոտական կենտրոնի և պաշտպանական լաբորատորիաների վրա: Այս կենտրոնները կենսական նշանակություն ունեն զենքի արտադրության և դիմադրության առանցքում Սիրիայի ռազմավարական դերկատարության համար։
Եզրակացություն
Սիոնիստական ռեժիմի վերջին գործողությունները կարելի է պարտվողական համարել, ինչը ցույց է տալիս խոստովանել Լիբանանում կրած պարտությունը։ Սակայն սիրիական բանակը շարունակում է պաշտպանել ժողովրդին ու դիմադրության առանցքը։
Պատմությունը ցույց է տվել, որ նման ջանքերն ի վերջո կհանգեցնեն թշնամու կրկին պարտության։ Սիրիան իր դիմադրությամբ և ռազմավարական դաշինքով չեզոքացրել է տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի ջանքերը և շարունակում է քայլեր ձեռնարկել Պաղեստինի ազատագրման ուղղությամբ։