Ցեղասպանություն Գազայում․ Իսրայելն այրում է փախստականների վրանները 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226600-Ցեղասպանություն_Գազայում_Իսրայելն_այրում_է_փախստականների_վրանները
Իսրայելի կողմից Գազայում իրականացվող հանցագործությունների ֆոնին, Եվրոպա-Միջերկրական Human Rights Watch-ը հայտարարել է. «Սիոնիստական բանակը Խան Յունիսում ողջ-ողջ այրել է մի խումբ պաղեստինցի փախստականների»։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 14:36 Asia/Tehran
  • Ցեղասպանություն Գազայում․ Իսրայելն այրում է փախստականների վրանները 

Իսրայելի կողմից Գազայում իրականացվող հանցագործությունների ֆոնին, Եվրոպա-Միջերկրական Human Rights Watch-ը հայտարարել է. «Սիոնիստական բանակը Խան Յունիսում ողջ-ողջ այրել է մի խումբ պաղեստինցի փախստականների»։ 

Նշելով, որ ռեժիմի բանակը միտումնավոր կերպով թիրախավորում է խաղաղ բնակիչներին, կազմակերպությունը հավելել է․ «Իսրայելական բանակը հարձակում է իրականացրել Խան Յունիս քաղաքի Ալ-Մավասի շրջանում գտնվող փախստականների ճամբարի վրա, ինչի հետևանքով նահատակվել են 20 պաղեստինցիներ, մեծ մասամբ երեխաներ։ Եվս 18 հոգի ստացել է վնասվածքներ և այրվածքներ»։
Գազայի պատերազմից ավելի քան մեկ տարի անց, Իիսրայելը շարունակում է սպանել խաղաղ բնակիչներին, նույնիսկ փախստականների ճամբարներում։ Այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 44 հազար, վիրավորվել՝ 100 հազար պաղեստինցի։ 
Գազայի ռմբակոծությունները շարունակվում են։ Իսկ խաղաղ բնակիչներն ապրում են մեծ մասամբ ճամբարներում կամ վրաններում, նվազագույն պայմաններում։
Հինգշաբթի օրն Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը զեկույց է ներկայացրել Գազայի զարգացումների և տարածաշրջանի վրա Իսրայելի հարձակումների մասին, որում նշել է, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն։ 
Նա նշել է․ «Վեց ամիս շարունակ ապացույցներն ու տվյալներն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միակ եզրակացությունն այն է, որ Իսրայելը Գազայում  միտումնավոր ցեղասպանություն է իրականացրել և շարունակում է  դա անել»։ 
Թեև Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությամբ տասնամյակներ շարունակ հանցագործություններ է գործել պաղեստինցիների դեմ, զրկելով նրանց իրենց հիմնական իրավունքից, սակայն վերջին մեկ տարվա պատերազմը ցույց տվբեց, որ ռեժիմը ոչ մի սահման չի ճանաչում իր գործողություններում։ Այս ընթացքում Իսրայելի բանակը թիրախավորել է հիվանդանոցները, բուժկետերն ու դպրոցները,  հրկիզել  կանանց ու երեխաների ճամբարները, արգելել դեղորայքի ու սննդամթերքի մուտքը՝ պաշտոնապես իրականացնելով մեծ  ցեղասպանություն։
ԱՄՆ Կոնգրեսի ազգությամբ պաղեստինյան ներկայացուցիչ Ռաշիդա Թլայբը  X-ում  գրել է. «Հաշվի առնելով Amnesty International-ի նոր զեկույցը՝ Կոնգրեսի իմ գործընկերներն այլևս չեն կարող ժխտել պաղեստինցիների ցեղասպանությունը։ Մենք պետք է զենքի էմբարգո սահմանենք Իսրայելի դեմ»։ 
Իսկ Amnesty International-ի գլխավոր քարտուղարը հայտարարել  է. «Կառավարությունները, որոնք զենք են փոխանցում Իսրայելին, խախտում են Ցեղասպանության արգելման կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները և ցեղասպանության մեղսակից դառնալու վտանգի առջև են կանգնում»։    
Գազայի պատերազմի սկզբից արևմտյան երկրները մի կողմից խոսում են մարդու իրավունքների մասին, մյուս կողմից զենք են ուղարկում Իսրայել և պաշտպանում Թել Ավիվի դիրքերը։ Նրանք ձևացնում են, թե չեն կարող վերջ տալ ապարտեիդին և կասեցնել ցեղասպանությունը Գազայում, դառնալով Իսրայելի հանցակիցը։