Գազայում բնակելի տան ռմբակոծության հետևանքով կա 21 զոհ
Դեկտեմբեր 07, 2024 09:11 Asia/Tehran
Գազայում բնակելի տան ռմբակոծության հետևանքով զոհվել է 21 պաղեստինցի, այդ թվում նաև երեխաներ։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գազայի «Ալ-Նուսիրաթ» ճամբարում գտնվող գտնվող բնակելի տունը։
Երեկ առողջապահական աղբյուրները հայտնել էին, որ Գազայի տարբեր հատվածներում իրականացված հարձակումների հետևանքով կա 63 զոհ, որոնցից 35-ը հյուսիսի բնակիչներ էին։
Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 44 հազար, վիրավորվել՝ ավելի քան 105 հազար մարդ։