Էրդողանը տարօրինակ դիրքորոշում է հայտնել Սիրիայի զարգացումների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226614-Էրդողանը_տարօրինակ_դիրքորոշում_է_հայտնել_Սիրիայի_զարգացումների_կապակցությամբ
Թուրքիայի նախագահը դիվանագիտական սկզբունքներին հակասող հայտարարություն է արել։ Նա հույս է հայտնել, որ Սիրիայի հակակառավարական զինված ահաբեկչական խմբավորումները կշարունակեն առաջխաղացումն «առանց միջադեպերի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 05:53 Asia/Tehran
  • Էրդողանը տարօրինակ դիրքորոշում է հայտնել Սիրիայի զարգացումների կապակցությամբ

Թուրքիայի նախագահը դիվանագիտական սկզբունքներին հակասող հայտարարություն է արել։ Նա հույս է հայտնել, որ Սիրիայի հակակառավարական զինված ահաբեկչական խմբավորումները կշարունակեն առաջխաղացումն «առանց միջադեպերի»։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթօրյա աղոթքից հետո նշելով, որ ահաբեկիչների նպատակը Դամասկոսն է,  հավելել է․ «Ընդդիմությունը շարունակում է առաջխաղացումը, և նրանց նպատակն է Իդլիբից, Համայից և Հոմսից հետո հասնել Դամասկոս։ Հուսյ ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի «առանց միջադեպերի»»:  
Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրավիրել է երկխոսության՝ երկրի ապագան որոշելու համար, սակայն մերժվել է։ 
Հատկանշական է, որ ավելի վաղ Euronews կայքը հրապարակել էր հոդված, որում ասվում էր․ «Թուրքիան փորձում է մեծացնել Սիրիայում իր լծակները, որպեսզի ամրապնդի տարածաշրջանային դիրքերը, ավելի խիստ վերահսկողություն ունենա քուրդ անջատողականների նկատմամբ, ինչպես նաև կարողանա վերահսկել Սիրիայի նավթով հարուստ հյուսիսային շրջանները»։ 
Փորձագետների կարծիքով՝ Անկարան,  Թել Ավիվի հետ համաձայնեցված կարգով, բորբոքելով Սիրիայի հակամարտության կրակը, փորձում է թուլացնել Դիմադրության առանցքը։ 
Չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին Սիրիայի ահաբեկչական խմբավորումների անդամները բարձրացրել են Թուրքիայի դրոշը, Անկարան շարունակում է հերքել այդ հակամարտության հետ որևէ կապ ունենալու փաստը: