Amnesty International. Լոնդոնը պետք է վերջ տա Գազայի ցեղասպանությունը ժխտելուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226646-amnesty_international._Լոնդոնը_պետք_է_վերջ_տա_Գազայի_ցեղասպանությունը_ժխտելուն
Amnesty International-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական Լոնդոնին կոչ է արել ընդունել, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում և դադարեցնել այն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2024 09:53 Asia/Tehran
  • Amnesty International. Լոնդոնը պետք է վերջ տա Գազայի ցեղասպանությունը ժխտելուն

Amnesty International-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական Լոնդոնին կոչ է արել ընդունել, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում և դադարեցնել այն:

Կազմակերպությունը հինգշաբթի օչրը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը շարունակում է Գազայում ցեղասպանություն իրականացնել։ 
Զեկույցը հրապարակվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի հուլիսի սկիզբն իրականացված հետազոտությունների հիման վրա:
Հարկ է նշել, որ Արդարադատության միջազգային դատարանը հետաքննում է  Հարավաֆրիկյան Հանրապետության բողոքն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի՝ Գազայում ցեղասպանություն իրագործելու մեղադրանքով։ 
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Amnesty International»-ի զեկույցի հրապարակումից հետո, կազմակերպության գլխավոր քարտուղար  Ագնես Քալամարդը Middle East Eye-ի հետ զրույցում բրիտանացի քաղաքական գործիչներից խնդրել է ուսումնասիրել 300 էջանոց զեկույցն ու դրանում ներկայացված ապացույցները և դադարել ժխտել այն փաստը, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն։
Նշելով, որ Գազայում ցեղասպանությունն անհերքելի փաստ է, Քալամարդը հավելել է․ «Սիոնիստական բանակին  ֆինանսական և ռազմական աջակցության պատճառով,  բրիտանական, ամերիկյան և գերմանական կառավարությունները մեղսակից են  այս ցեղասպանությանը»։ 
Արձագանքելով զեկույցին, Բրիտանիայի ԱԳՆ-ն կրկնել է վարչապետ Քիր Սթարմերի վերջին հայտարարությունն այն մասին, որ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող որակվել որպես ցեղասպանություն։