Ինչո՞ւ Էրդողանը չի պաշտպանում Սիրիան՝ Իսրայելի հարձակումների դիմաց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226718-Ինչո_ւ_Էրդողանը_չի_պաշտպանում_Սիրիան_Իսրայելի_հարձակումների_դիմաց
Sahab- Իրանի համալսարանի դասախոս և X սոցիալական ցանցի ակտիվիստը անդրադաձել է Սիրիայի տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների նկատմամբ Թուրքիայի լռությանը ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2024 07:19 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Էրդողանը չի պաշտպանում Սիրիան՝ Իսրայելի հարձակումների դիմաց

Sahab- Իրանի համալսարանի դասախոս և X սոցիալական ցանցի ակտիվիստը անդրադաձել է Սիրիայի տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների նկատմամբ Թուրքիայի լռությանը ։

Ըստ Sahab ցանցի՝ Թեհրանի համալսարանի Միջազգային հետազոտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ և վարիչ Սեյյեդ Մոհամմադ Մարանդին «X» սոցիալական ցանցում Սիրիայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներից մի տեսագրության հրապարակելով, գրել է.-Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է ռմբակոծել Սիրիայի գլխավոր ենթակառուցվածքները, ինչպես նաև առաջխաղացում է ունեցել այդ երկրի տարածքում։

Մարանդին նշել է․- Որտե՞ղ են Էրդողանը և նրա Ալ-Քաիդայի բանակը և ինչո՞ւ չեն պաշտպանում Սիրիան:

Նշենք, որ հետևելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և ահաբեկիչների ու զինված ընդդիմության կողմից Դամասկոսի օկուպացմանը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց Գոլանի շրջանում Սիրիայի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև 1974 թվականի «տարանջատման» համաձայնագրի չեղարկման մասին և հրամայեց գրավյալ Գոլանի բուֆերային գոտին անցնում է այս ռեժիմի վերահսկողության տակ։

Այս գործողությունից հետո լրատվական աղբյուրները հայտարարեցին Սիոնիստական ​​բանակի կողմից Սիրիայի տարածքների զավթման մասին և հրապարակեցին սիոնիստական ​​օկուպացիոն ուժերի՝ սիրիական Կունեյտրա նահանգ ներթափանցելու նկարները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ սիոնիստները 14 կիլոմետր խորությամբ ներթափանցել են Սիրիայի տարածք։