Սուրբ ծնունդը Լիբանանի կաթոլիկ տաճարի ավերակներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227318-Սուրբ_ծնունդը_Լիբանանի_կաթոլիկ_տաճարի_ավերակներում
Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում գտնվող Դարդգայա բնակավայրում ավերվել է 18-րդ դարի Մելքիթյան հունական կաթոլիկ եկեղեցին։ Չնայած դրան, եկեղեցում պատրաստվել են Սուրբ ծնունդին: Տաճարի ծխականները մոտ 30 ընտանիք են։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 24, 2024 17:15 Asia/Tehran
  • Սուրբ ծնունդը Լիբանանի կաթոլիկ տաճարի ավերակներում

Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում գտնվող Դարդգայա բնակավայրում ավերվել է 18-րդ դարի Մելքիթյան հունական կաթոլիկ եկեղեցին։ Չնայած դրան, եկեղեցում պատրաստվել են Սուրբ ծնունդին: Տաճարի ծխականները մոտ 30 ընտանիք են։

«Այս տարի Սուրբ ծնունդի գալստյան ժամանակահատվածը մեզ համար տխուր է, բայց մենք չէինք ցանկանա, որ այն տխուր լիներ քաղաքի բնակիչների և եկեղեցու ծխականների համար։ Փորձել ենք տոնածառ դնել, թեկուզ համեստ ու հասարակ», - ասել է հավատացյալներից մեկը։ Տոնածառին լույսեր չկան, քանի որ պատերազմի հետևանքով էլեկտրահաղորդման գծերը քանդվել են։ Չկա նաև Սուրբծննդյան ավանդական տեսարանը՝ այն պարզապես հնարավոր չէ տեղադրել ավերակների վրա։

Վերջին տարիներին սա արդեն երրորդ անգամ է, երբ իսրայելական ուժերը հարված են հասցրել տաճարին:

Սուրբ Գևորգ Մելքիտի եկեղեցին

Մզկիթի տեսարանը Լիբանանի հարավում գտնվող Սուրբ Գևորգ Մելքիտի եկեղեցուց

ُՍրբապատկեր

Վնասված սրբապատկեր և խաչ

Սուրբծննդյան տոնածառը

Սուրբ Գևորգ Մելքիտի կաթոլիկ եկեղեցու Սուրբծննդյան տոնածառը

Տաճարի ավերակներն

Սանտա Կլաուսի տեսքով ծննդյան զարդարանք տաճարի ավերակներին

Տաճարի ծխականը տոնածառի մոտ զանգեր է հնչեցնում

Սրբապատկերներ

Հարվածից հետո փրկված սրբապատկերներ

Կիրակնօրյա պատարագ

Քահանա Մորիս էլ-Քուրին (կենտրոնում) կիրակնօրյա պատարագ է մատուցում

Եկեղեցուն հասցված վնասը գնահատվում է գրեթե 3 մլն դոլար

 

arm.sputniknews