Հութիները հայտարարել են Իսրայելի էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227750-Հութիները_հայտարարել_են_Իսրայելի_էլեկտրակայանի_վրա_հրթիռային_հարձակման_մասին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը կիրակի օրը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանի վրա առաջին հրթիռային հարձակման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2025 15:11 Asia/Tehran
  • Հութիները հայտարարել են Իսրայելի էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը կիրակի օրը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանի վրա առաջին հրթիռային հարձակման մասին:

Ավելի վաղ Իսրայելը ռմբակոծել էր մայրաքաղաք Սանայում և Եմենի արևմուտքում՝ Հոդեյդա քաղաքում գտնվող էլեկտրակայանները:

«Եմենի զինված ուժերը «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարձակվել են Հայֆայից հարավ՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանի վրա՝ հաջողությամբ խոցելով թիրախը»,-ասված է հութիների ռազմական ներկայացուցիչ  Յահյա Սարիայի հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ գործողությունն իրականացվել է ի աջակցություն Գազայի հատվածի, և որ իրենց ռազմական հնարավորությունները մշտապես զարգանում են:

Հիշեցնենք` «Անսար Ալլա»-ի առաջնորդը  2024 թվականի  դեկտեմբերին հայտնել էր, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր իրենք 1147 հրթիռ և անօդաչու թռչող սարք են կիրառել Իսրայելի վրա հարձակվելու համար։

Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ կաջակցի պաղեստինյան խմբավորումներին Գազայի հատվածում իսրայելական բանակին հրթիռային և օդային հարձակումների միջոցով դիմակայելիս: Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ մյուս երկրներին կոչ անելով հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց:   Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և ձեռք չեն տալիս այլ երկրների նավերին:

arm.sputniknews