Ահաբեկիչները Լաթաքիայում սրբապղծել են հայկական եկեղեցիներ ու պղծել հայկական գերեզմաններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2278-Ահաբեկիչները_Լաթաքիայում_սրբապղծել_են_հայկական_եկեղեցիներ_ու_պղծել_հայկական_գերեզմաններ
«Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը սրբապղծել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի հայկական եկեղեցիներ: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն: Գյուղի ազատագրումից հետո Ժակ անունով մի մարդ այցելել է իր գյուղ և այն գտել ամբողջովին ավերված: Տարածքում գտնվող հայկական գերեզմանները նույնպես ավերվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 14:44 Asia/Tehran
  • Ահաբեկիչները Լաթաքիայում սրբապղծել են հայկական եկեղեցիներ ու պղծել հայկական գերեզմաններ

«Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը սրբապղծել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի հայկական եկեղեցիներ: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն: Գյուղի ազատագրումից հետո Ժակ անունով մի մարդ այցելել է իր գյուղ և այն գտել ամբողջովին ավերված: Տարածքում գտնվող հայկական գերեզմանները նույնպես ավերվել են:

«Այս չարիքի հեղինակները թուրքերն են, ովքեր սրբապղծում են ուրիշների սրբությունները: Իսկ ահաբեկիչները, ովքեր հավատ չունեն, հետևում են թուրքերի օրինակին»,- հայտնել է գյուղի բնակիչներից մեկը:

Ի դեպ, ինչպես փետրվարի մեկին հաղորդել է «Sana» գործակալությունը՝ հղում տալով Սիրիայի արտգործնախարարությանը, Թուրքիայի զինված ուժերի հրետանին կրակ է բացել Լաթաքիայի հյուսիսում գտնվող բնակավայրերից մեկի վրա:

operativ.am

2/2/2016