Եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆի մասին
«Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից հետո, վերջին 15 ամիսների ընթացքում, եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆը ստեղծել է մոտ 500 արվեստի գործեր՝ Դիմադրության ճակատի և Պաղեստինի վերաբերյալ։
47-ամյա եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆի աշխատանքները քաղաքական են։ Դրանք սկանդալային են և բացահայտում են Իսրայելի, ԱՄՆ-ի և նույնիսկ ամերիկյան իսլամի քաղաքականությունը տարածաշրջանի որոշ երկրներում։
Pars Today-հաղորդմամբ՝ նրա ստեղծագործությունների հիմնական թեման արևմտյան քաղաքականության և արևմտացած ամերիկյան իսլամի միջև հակասություններն են։
Քամալ Շարաֆի ծաղրանկարների մեծ մասը կերպարային են և ունեն պարզ ու խորհրդանշական լեզվով ներկայացված պատմություն, որը հասնելի է ցանկացած հանդիսատեսի:

Որպես օրինակ՝ նրա աշխատանքներում ներկայացված իսրայելցի և ամերիկացի զինվորներն ունեն սառը դեմք և քարերի նման են, պատերազմական սաղավարտները ծածկում են նրանց աչքերը, ասես նրանք ռոբոտներ լինեն: Իսկ արաբ տիրակալներին ու շեյխերը պատկերված են մեծ որովայններով և քարշ են տալիս նավթի ու փողի տակառները:
Շարաֆի ստեղծագործություններում ամենահաճախ հանդիպող կերպարներից է Միացյալ Նահանգների առաջին նախագահ Աբրահամ Լինքոլնի կերպարը, իսկ ամենաշատ հանդիպող խորհրդանիշերից՝ U.S.A տառերը, որոնք կարելի է տեսնել իսրայելցի զինվորների տանկերի և համազգեստի վրա։ Այս աշխտանքներում հաճախ է հանդիպում նաև Իսրայելի խորհրդանիշը, որը չի առանձնացվում ԱՄՆ-ից։
Ծաղրանկարներում ներկայացված է այն իրականության մի հատվածը, որը թաքցվել է մարդկությունից, կամ անտեսվել ԶԼՄ-ների կողմից տարածվող կեղծ լուրերի և իրականությունից մարդկանց հեռանալու պատճառով:

Քամալ Շարաֆն իր ծաղրանկարներում փորձում է ցույց տալ իրականության թաքնված մասը։
Նրա ստեղծագործություններում առարկաները երբեմն կենդանանում և կերպարներ են դառնում։ Այս տեխնիկան մենք հաճախ տեսնում ենք մուլտֆիլմերում: Գեղարվեստական երևակայության շնորհիվ նրա աշխատանքները հեգնական են և զվարճալի։ Ինչպես հրթիռները, որոնք կրում են «Հեզբոլլահի» գլխարկներ, կամ նույնիսկ քնած են:
Քամալ Շարաֆը փորձում է բոլոր հնարավոր տարբերակներով հանդիսատեսին հասցնել իր ասելիքը։ Սուրբ Ծնունդին և Ձմեռ պապի կերպարին անդրադառնալուց մինչև իսրայելական ապրանքները բոյկոտելը և նույնիսկ պաղեստինյան խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են եռանկյունին և գլխաշորը:
Նրա նկարահանած մուլտֆիլմերի մեծ մասի ֆոնը հողն է, որը աշխատանքին տալիս է պարզության զգացում և չի խանգարում նայողի աչքին: Քամալ Շարաֆը, իր իսկ բնորոշմամբ, նկարում է ճնշվածների համար, և ծաղրանկարից օգտվում է բռնատերերի դեմ պայքարելու և ճնշվածներին օգնելու համար։