ՀԱՄԱՍ. Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամ և շարժման բանակցային թիմի ղեկավար Խալիլ ալ Հայան երախտագիտություն է հայտնել Իրանին և Դիմադրության առանցքին և հայտարարել, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գորոծղության հետևանքներն այս պատերազմի ավարտով չեն ավարտվի։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ անդրադառնալով հրադադարի համաձայնության ստորագրմանը, Խալիլ ալ-Հայան ասել է․ ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը կարևոր ու շրջադարձային պահ էր մեր պայքարի պատմության մեջ»:
Նա հավելել է․ «Այն, ինչ արեցին «Ալ Ղասամ» բրիգադները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, մահացու հարված էր Իսրայելի ռեժիմին, որը կմնա պատմության մեջ»։
Նշելով, որ Պաղեստինի ժողովուրդը չի մոռանա և չի ների բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ցեղասպանությանը, Խալիլ ալ-Հայան հավելել է․ «Մեր մարտական ուժերը թշնամու դեմ կռվի մեջ մտան աննախադեպ կամքով ու ուժով»։
Ալ-Հայան շնորհակալություն է հայտնել Լիբանանի «Հեզբոլլահին», իրաքյան Դիմադրությանը և Եմենի «Անսարալլահին»՝ Գազայի ժողովրդի պայքարին աջակցելու համար, ինչպես նաև Իրանին՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու, և «Ճշմարիտ խոստում» երկու գործողությունների համար։
Նշելով, որ Ջենին ճամբարում, Երուսաղեմում և օկուպացված տարածքներում մոջահեդները մեծ դեր են խաղացել Դիմադրությանն աջակցելու գործում, նա հայտարարել է. «Մեր եղբայրների օգնությամբ մենք ունենք Գազայի հատվածը ևս մեկ անգամ վերակառուցելու հնարավորություն»:
Նրա խոսքով․ «Երուսաղեմն ու Ալ-Աղսա մզկիթը կմնան մեր կողմնացույցը և մեր Դիմադրության կարգախոսը, քանի դեռ օկուպացված տարածքները չեն ազատագրվել»։