Ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Եմենը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228194-Ամերիկյան_կործանիչները_ռմբակոծել_են_Եմենը
Ամերիկյան կործանիչները կրկին ռմբակոծել են Եմենը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2025 11:14 Asia/Tehran
  • Ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Եմենը

Ամերիկյան կործանիչները կրկին ռմբակոծել են Եմենը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ առավոտյան ամերիկյան կործանիչները 5 անգամ ռմբակոծել են Սանաայից հյուսիս գտնվող Ամրան նահանգի  Հարֆ Սուֆյան  քաղաքը։ Ավերածությունների կամ զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել։

Եմենի «Անսարալլահ» շարժման գլխավոր քարտուղար Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հութին հինգշաբթի օրը հայտարարել է․ «ԱՄՆ-ի ագրեսիային Եմենի ԶՈՒ պատասխանն ուժեղ է, իսկ արաբական երկրները լուռ ու պասիվ են այդ երկրի գործողությունների դիմաց։ Մենք մի քանի անգամ հարձակվել ենք ամերիկյան «Ռուզվելտ», «Լինքոլն» և «Թրումեն» ռազմանավերի վրա»։

Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դիմադրության, Եմենի բանակը  հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումներ է իրականացրել իսրայելական դիրքերի, հատկապես Թել Ավիվի վրա։