Իրաքի նախագահ. Թուրքիան պետք է դադարի միջամտել Իրաքի ներքին գործերին
Իրաքի նախագահը Թուրքիայից պահանջել է դադարել միջամտել այդ երկրի ներքին գործերին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ քննադատելով Իրաքի ներքին գործերին Թուրքիայի միջամտությունն Աբդուլ Լաթիֆ Ռաշիդն ասել է. «Ցավոք, թուրքական ուժերը Քուրդիստանում շարունակում են միջամտել մեր գործերինԼ Ես կոչ եմ անում Թուրքիային վերջ տալ այդ միջամտությանը»:
Bloomberg-ի հետ հարցազրույցում Աբդուլ Լաթիֆ Ռաշիդն ընդգծել է, որ Իրաքն անկախ երկիր է և հավելել. «Թուրքիան արդեն երկար ժամանակ շարունակում է խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ ՔԲԿ-ի դեմ պայքարի պատրվակով»։
Բաղդադը բազմիցս հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակումներչհն օկուպացիայի օրինակ են։
Հարցազրույցում Ռաշիդը նշել է, որ Իրանն Իրաքի մեծ և կարևոր հարևանն է, հավելելով. «Բաղդադի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են։ Երկու երկրների ժողովուրդները սոցիալական, կրոնական և նույնիսկ բարեկամական կապեր ունեն»: