Իրաքի նախագահ. Թուրքիան պետք է դադարի միջամտել Իրաքի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228488-Իրաքի_նախագահ._Թուրքիան_պետք_է_դադարի_միջամտել_Իրաքի_ներքին_գործերին
Իրաքի նախագահը Թուրքիայից պահանջել է դադարել միջամտել այդ երկրի ներքին գործերին։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Հունվար 25, 2025 10:20 Asia/Tehran
  • Իրաքի նախագահ. Թուրքիան պետք է դադարի միջամտել Իրաքի ներքին գործերին

Իրաքի նախագահը Թուրքիայից պահանջել է դադարել միջամտել այդ երկրի ներքին գործերին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ քննադատելով Իրաքի ներքին գործերին Թուրքիայի միջամտությունն Աբդուլ Լաթիֆ Ռաշիդն ասել է. «Ցավոք, թուրքական ուժերը Քուրդիստանում շարունակում են միջամտել մեր գործերինԼ Ես կոչ եմ անում Թուրքիային վերջ տալ այդ միջամտությանը»:
Bloomberg-ի հետ հարցազրույցում Աբդուլ Լաթիֆ Ռաշիդն ընդգծել է, որ Իրաքն անկախ երկիր է և հավելել. «Թուրքիան արդեն երկար ժամանակ շարունակում է խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ ՔԲԿ-ի դեմ պայքարի պատրվակով»։
Բաղդադը բազմիցս հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակումներչհն օկուպացիայի օրինակ են։
Հարցազրույցում Ռաշիդը  նշել է, որ Իրանն Իրաքի մեծ և կարևոր հարևանն է, հավելելով. «Բաղդադի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են։ Երկու երկրների ժողովուրդները սոցիալական, կրոնական և նույնիսկ բարեկամական կապեր ունեն»: