Գազայում սառնամանիքի զոհ դարձած երեխաների թիվը հասել է 15-ի. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229694-Գազայում_սառնամանիքի_զոհ_դարձած_երեխաների_թիվը_հասել_է_15_ի._ՄԱԿ
Գազայում անոմալ ցրտի պատճառով մահացած երեխաների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 26, 2025 19:26 Asia/Tehran
  • Գազայում սառնամանիքի զոհ դարձած երեխաների թիվը հասել է 15-ի. ՄԱԿ

Գազայում անոմալ ցրտի պատճառով մահացած երեխաների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաղեստինյան անկլավում 6 նորածին է մահացել։

Փետրվարի 21–ից Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում և Սաուդյան Արաբիայի հյուսիսում ծայրահեղ սառնամանիքներ են փոթորկի ազդեցության պատճառով, որը լիբանանցի օդերևութաբաններն անվանել են «Ադամ», իսկ նրանց հորդանանցի գործընկերները՝ «Ժայռ»: Եգիպտոսի օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է երկրի մի շարք շրջաններում անոմալ ցածր ջերմաստիճանի մասին:

«Գազայի առողջապահության նախարարության ղեկավարն այսօր հայտարարել է, որ վերջին օրերին Գազայի հատվածում ցրտահարության ուժեղ ալիքի պատճառով մահացել 1 վեց երեխա, ինչի արդյունքում ցրտից մահացած երեխաների ընդհանուր թիվը հասել է 15-ի»,-ասել է Դյուժարիկը իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

Գազայի հատվածում մարդասիրական և վերականգնման հարցերով ՄԱԿ-ի ավագ համակարգող Սիգրիդ Կաագը Գազայում տիրող իրավիճակը ծայրահեղ է անվանել: Նա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գազա կատարած վերջին այցի ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, իրեն կրկին լիակատար դատարկության զգացում է համակել, մարդիկ հուսահատված են կորուստների, վնասվածքների և միջազգային հանրության կողմից լքված լինելու զգացումից։

Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու մասին համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում:

arm.sputniknews