Միջնորդ երկրները ներկայացրել են Գազայում հրադադարի նոր ծրագիրը
Al Jazeera-ն հայտնում է, որՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման՝ միջնորդ երկրների նոր ծրագիրը։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ծրագիրը ներկայացվել է մարտի 27-ին։
Ըստ այդ ծրագրի՝ ՀԱՄԱՍ -ը պարտավորվել է 50 օրվա ընթացքում ազատ արձակել 5 իսրայելցի զինվորների, այդ թվում՝ Աիդան Ալեքսանդրին։ Դրա դիմաց Գազայի հատվածից ազատ կարձակվեն 250 պաղեստինցի բանտարկյալներ, որոնցից 150-ը ցմահ ազատազրկման են դատապարտվել և ևս 2 հազար բանտարկյալներ։
Կողմերը պարտավորվում են նաև իրավիճակը բերել մարտի 2-ից առաջ եղած վիճակին, վերաբացել անցումները և իրականացնել մարդասիրական արձանագրությունները։
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելի ռեժիմը պետք է միջնորդներին տեղեկատվություն տրամադրեին կենդանի և մահացած բանտարկյալների կարգավիճակի մասին մինչև համաձայնագրի կիրարկման տասներորդ օրը։
Միջնորդները նաև խոստացել են հրատապ բանակցություններ սկսել 50 օրվա ընթացքում՝ մշտական հրադադարի, իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման և հետպատերազմյան պայմանավորվածությունների հասնելու համար: