Պաղեստինցի լուսանկարիչը հուզել է աշխարհը՝ պաղեստինցի տղայի լուսանկարով
(last modified Fri, 18 Apr 2025 07:36:11 GMT )
Ապրիլ 18, 2025 11:06 Asia/Tehran
  • Պաղեստինցի լուսանկարիչը հուզել է աշխարհը՝ պաղեստինցի տղայի լուսանկարով

Պաղեստինցի լուսանկարիչ Սամար Աբու ալ-Աուֆի՝ Գազայի բնակիչ Մահմուդ Աջուրի լուսանկարը շահել է 2025 թվականի World Press Photo մրցանակը։

Լուսնակարում պատկերված տղան կորցրել է իր երկու ձեռքերը Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ:

Այն ներկայացնում է պատերազմի երեխաների տառապանքը և նրանց ձայնը բարձրացնում աշխարհում։

Այսօր հայտնի դարձավ 2025 թվականի World Press Photo մրցանակի հաղթողը։ Պաղեստինցի լուսանկարիչ Սամար Աբու ալ-Աուֆը ուրախ չէր, երբ ներկա էր Ամստերդամի ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում էր իր հաղթող լուսանկարը: Նա ասել է, որ լուսանկարելիս մտածում էր իր չորս երեխաների, հատկապես կրտսերի մասին, որը 12 տարեկան է։ Ինքը՝ Աբու ալ-Աուֆը Գազայից է և, ինչպես իր լուսանկարներում պատկերված շատ մարդիկ, հեռացել է իր բնակավայրից։