ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիան մի սերնդի կործանման ականատես է
ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամը հայտարարեց, որ Սիրիան մի սերնդի կործանման ականատես է:
Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում ՅՈՒՆԵՍՖ-ի տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Փիթեր Սալաման երեքշաբթի օրն ազդարարելով Սիրիայում երեխաների պայմանների մասին, ասաց. «Սիրիան կորցնում է մանուկների ու պատանիների մի ամբողջ սերունդ և այս երեխաների կրթությունն ու պաշտպանությունը պիտի լինի միջազգային հասարակայնության գերակայությունը»:
ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամի այս պաշտոնատարը Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը սատարող համաշխարհային համաժողովի մասնակիցներին կոչ արեց ուսումից զրկված ավելի քան 4 միլիոն սիրիացի երեխաների համար մեկ միլիարդ 400 միլիոն դոլար բյուջե հատկացնել:
Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը սատարող համաշխարհային համաժողովը Անգլիայի, Գերմանիայի, Նորվեգիայի ու Քուվեյթի հրավերով և ավելի քան 30 երկրի մասնակցությամբ հինգշաբթի օրը գումարվելու է Լոնդոնում:
Հինգ տարի առաջ սկսված Սիրիայի ճգնաժամը մինչև այժմ ավելի քան 250 հազար հոգու սպանվելու և 600 հազար հոգու վիրավորվելու պատճառ է դարձել և դրա հետևանքով ավելի քան 11 միլիոն սիրիացիներ տարհանվել են Սիրիայում ու դրա սահմաններից դուրս: