Սիոնիստ վերլուծաբանները հայտարարել են, որ Նեթանյահուն Իսրայելը տանում է դեպի փլուզում
Իսրայելի ԶԼՄ-ներն ու հայտնի վերլուծաբաններն անդրադարձել են Գազայում շարունակվող պատերազմի և Նեթանյահուի անարդյունավետ կառավարման լույսի ներքո ռեժիմի քաղաքական և դիվանագիտական ճգնաժամին։
«Հաարեց» թերթը մեջբերել է Յոսի Ֆերտերի խոսքերը. «Իսրայելը դիվանագիտական փլուզման եզրին է։ Միջազգային աջակցությունը նվազել է, իսկ համաշխարհային ինստիտուտներում մեկուսացումն աճել»։
Անդրադառնալով Գազա մարդասիրական օգնություն մուտք գործելու կապակցությամբ Նեթանյահուի դիրքորոշման փոփոխությանը, նա նշել է, որ դա պայմանավորված է արտաքին ճնշումներով։
Ֆերտերը հավելել է. «Թրամփի փոխնախագահ Վենսի Իսրայել կատարելիք այցի չեղարկումը և Նեթանյահուին աջակցությունը կտրելու Թրամփի քարոզարշավի սպառնալիքը վկայում են, որ ռեժիմը կորցրել է ամերիկյան աջ թևի աջակցությունը։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կոշտ հայտարարությունները, և նույնիսկ Գերմանիայի և Չեխիայի մտահոգության արտահայտությունները վկայում են, որ Իսրայելի ավանդական կողմնակիցները նույնպես չեն աջակցում ռեժիմին»։
Նադավ Էյալը հայտարարել է, որ Իսրայելը կորցրել է իր բարոյական լեգիտիմությունը և համաշխարհային աջակցությունը՝ պատերազմի հեռանկարի բացակայության և քաղաքական պարտության պատճառով։
«Մաարիվ» թերթի վերլուծաբան Բեն Կասպիթը գրել է. «Նեթանյահույի ցանկացած հաղթանակն անհնար է և երկիրը մղում է լիակատար մեկուսացման։ Իսրայելի դաշնակիցները հրաժարվում են աջակցել ռեժիմին, սակայն Նեթանյահուն շարունակումէ պատերազմը՝ անտեսելով ճգնաժամը»։
Այս քննադատությունները հնչել են ռեժիմի կազմակերպությունների դեմ Բրիտանիայի կիրառած նոր պատժամիջոցներից և ազատ առևտրի բանակցությունների դադարեցումից հետո։