Թել Ավիվի մանկասպան ռեժիմի ևս մեկ հանցագործություն. «Յաղինը», խաղաղության համար աղաղակող աղջիկը, միացավ նահատակ հրեշտակների շարքերին + լուսանկարներ
(last modified Sun, 25 May 2025 06:39:32 GMT )
Մայիս 25, 2025 10:09 Asia/Tehran
  • Պաղեստինցի աղջնակ՝ Յաղին Խեզր Հեմադը
    Պաղեստինցի աղջնակ՝ Յաղին Խեզր Հեմադը

Pars Today- Սոցիալական ցանցերում հայտնի պաղեստինցի երեխայի նահատակությունը դատապարտման ալիք առաջացրեց սիոնիստական ռեժիմի կողմից երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեմ։

Պատերազմի խավարի մեջ լսվում էր մի ձայն, որը արդարություն էր աղաղակում։ Փոքրիկ աղջնակ «Յաղին Խեզր Հեմադի» ձայնը, որը, չնայած իր փոքր տարիքին, դարձել էր դիմադրության և հույսի խորհրդանիշ Գազայում։ Ըստ Pars Today-ի՝ այս ձայնը լռեցվել է սիոնիստական ռեժիմի անդադար ռմբակոծությունների լռության մեջ։ Պաղեստինյան տեղական աղբյուրները հաստատել են, որ պաղեստինցի պայքարող երեխա Յաղինը նահատակվել է Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահի շրջանում ավիահարվածի ժամանակ։
 

Պաղեստինցի աղջնակ՝ Յաղին Խեզր Հեմադը

Չնայած իր փոքր տարիքին, Յաղինը ծանոթ դեմք էր սոցիալական ցանցերում։ Նրա խրոխտ ձայնը՝ ի պաշտպանություն Գազայի երեխաների, խոսում էր նրանց անվերջանալի ճնշումների մասին և կոչ անում աշխարհին չլռել։ Բայց այսօր նա ինքը դարձավ այս համակարգված հանցագործությունների զոհը։

Պաղեստինցի աղջնակ՝ Յաղին Խեզր Հեմադը

Այս պաղեստինցի երեխայի նահատակության լուրը արագ տարածվեց սոցիալական ցանցերում՝ առաջացնելով վշտի և զայրույթի ալիք օգտատերերի շրջանում։
Շատերն այս հանցագործությունն անվանեցին սիոնիստական ռեժիմի ցեղասպանական քաղաքականության շարունակություն, որն ամիսներ շարունակ Գազայում զոհաբերում է անմեղ երեխաներին ։
 

Պաղեստինցի աղջնակ՝ Յաղին Խեզր Հեմադը

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազան ականատես է եղել իր պատմության ամենաարյունալի էջերից մեկին։ Մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ զեկույցներում ընդգծվել է, որ սիոնիստական ռեժիմը միտումնավոր թիրախավորում է երեխաներին։ Հանցագործություն, որը միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն, բազմիցս դատապարտել են։ Սակայն այս դատապարտումները երբեք չհաջողեցին դադարեցնել Գազայում անպաշտպան երեխաների սպանությունը։
 

Պաղեստինցի աղջնակ՝ Յաղին Խեզր Հեմադը

Այսօր Յաղին Հեմադը միացավ հազարավոր պաղեստինցի երեխաների, որոնց երազանքները թաղվել են պատերազմի փլատակների տակ։ Նա այլևս չի կարող աղաղակել իր հասակակիցների համար, բայց նրա անունն այժմ դարձել է դիմադրության խորհրդանիշ։ Այն դիմադրության, որը նկատելի է Գազայի երեխաների անմեղ աչքերում, նույնիսկ երբ աշխարհն աչք է փակում նրանց վրա։