«Հաարեցի» զեկույցը՝ Իրանի հրթիռային հարվածների պատճառած վնասի չափի մասին
(last modified Thu, 03 Jul 2025 11:41:54 GMT )
Հուլիս 03, 2025 15:11 Asia/Tehran
  • «Հաարեցի» զեկույցը՝ Իրանի հրթիռային հարվածների պատճառած վնասի չափի մասին

Չնայած խիստ գրաքննության, եբրայական «Հաարեց» լրատվամիջոցը բացահայտել է Իրանի կողմից օկուպացված տարածքների տարբեր շրջանների  վրա հարձակումների պատճառած ծանր վնասները։ 

Իրանը 42 գործողության ընթացքում արձակել է 530 բալիստիկ հրթիռ։
Մյուս կողմից արձակվել է 285 իսրայելական և ամերիկյան հակահրթիռներ ավելի քան 5 միլիարդ շեկել արժողությամբ։
113 շենք ամբողջությամբ վնասվել է, հարյուրավոր այլ շենքեր աննշան վնասներ են կրել։
Թել Ավիվում վնասվել է 478 շենք, որոնցից 20-ը՝ շատ մեծ վնաս է կրել։
Հայֆայում վնասվել է 64 շենք, իսկ վերամշակման գործարանում՝ տուժել է 3 մարդ։
Բեեր Շեբայում վնասվել է 9 շենք։
Ռեհովոտում վնասվել է 124 շենք, այդ թվում՝ Վեյցմանի ինստիտուտը։
Բաթ Յամում վնասվել է 22 շենք, և սպանվել  9 մարդ ։
Հրթիռներից մի քանիսը հագեցած էին մի քանի հարյուր կիլոգրամ քաշով մարտագլխիկներով և կասետային ռումբերով, որոնք պայթյունի ալիքը տարածել են 600 մետր շառավղով։

Քաղաքապետարանները  արագորեն քանդում են վնասված շենքերը՝ փլուզման և հետագա հումանիտար ճգնաժամի ռիսկը կանխելու համար։
«Հաարեց» թերթի  բոլոր վիճակագրական տվյալները հրապարակվել են  Իսրայելի ռազմական գրաքննության վարչության ուղղակի թույլտվությամբ։ Սա նշանակում է, որ այն ինչ հրապարակվել է  վնասի իրական չափի միայն մի փոքր մասն է։ Շատ հարվածներ և վնասներ, հատկապես ռազմական և անվտանգության շրջաններում , թաքցվել են։