TikTok-ում մոդելավորումից մինչև կոտորածի արդարացում․ Իսրայելական բանակում սեթևեթող աղջիկների պատմությունը
(last modified Fri, 11 Jul 2025 13:46:59 GMT )
Հուլիս 11, 2025 17:16 Asia/Tehran
  • TikTok-ում մոդելավորումից մինչև կոտորածի արդարացում․ Իսրայելական բանակում  սեթևեթող աղջիկների պատմությունը

Հարցումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Իսրայելի բանակն ավելի հակված է կանանց հավաքագրելուն։

Դուք հավանաբար սոցիալական ցանցերում տեսել եք գրավիչ իսրայելցի աղջիկների, հատկապես այն բանից հետո, երբ ռեժիմը սկսեց հարձակումները Գազայում կանանց և երեխաների վրա և պաղեստինցիների կոտորածը։  

Իսրայելը պնդում է, որ բանակում կանանց ներկայությունը պայմանավորված է հիմնականում անվտանգության, իրավական և սոցիալական պատճառներով։ Բայց արդյո՞ք դա ողջ իրականությունն է, թե՞ կուլիսներում այլ, ավելի կարևոր բան կա։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Իսրայելի ռեժիմը կին զինվորների է ուղարկում պատերազմի առաջնագիծ՝ անձնակազմի պակասի խնդիրը լուծելու համար։

Թերթը գրում է, որ 2023 թվականի հոկտեմբերին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից առաջ   կանանց ներկայությունը ռեժիմի բանակում կազմում էր տասնչորս տոկոս, սակայն այս պահին հասել է 21 տոկոսի։ Իսկ սոցիալական ցանցերում զինվորական համազգեստով, բայց շատ նուրբ տեսքով իսրայելցի կանանց ակտիվությունն ազդարարում է մեկ այլ նախագծի մասին։

Իսրայելի բանակում կանանց ներկայությունն արդարացվում է տարբեր պատճառներով, այդ թվում՝ անվտանգության, իրավական և սոցիալական։ Սակայն, օգտագործելով կանանց ներկայությունը զինված ուժերում,  ռեժիմը փորձում է ամրապնդել իր ժողովրդավարական և ժամանակակից կերպարը միջազգային ասպարեզում և մեծ ջանքեր է գործադրում նվազեցնելու իր հանդեպ ատելությունը՝ օգտագործելով կանացի գրավչությունը։ 

«Վարդագույն լվացում» տերմինը վերաբերում է կանանց իրավունքների և հասարակության գործիքային օգտագործմանը՝ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները թաքցնելու համար։ Սիոնիստական ռեժիմն այս ռազմավարությունը կիրառում է՝ փորձելով շեղել համաշխարհային ուշադրությունը պաղեստինցիների դեմ իր հանցագործություններից՝ իրեն ներկայացնելով որպես «կանանց իրավունքների կողմնակից»։

Իսրայելը դաշտային գործողություններում ներգրավում է կին զինվորների՝ հասարակական կարծիքը խաբելու համար։ Կին զինվորների, մասնավորապես՝ իսրայելական բանակում երիտասարդ և գրավիչ կանանց ներկայության քարոզչությունը վիճահարույց թեմա է լրատվամիջոցներում և քաղաքական վերլուծություններում։ Այս մոտեցմամբ Թել Ավիվը մի քանի նպատակներ է հետապնդում․
Զինվորական համազգեստ կրող գեղեցիկ զինվորական կանանց ցուցադրությունը  իսրայելական բանակին մեղմ, հուզիչ և գրավիչ պատկեր է տալիս։ Ռասզմական գործիչներն այդպիսով շեղում են հանրության ուշադրությունը ռեժիմի դաժան բնույթից։ Ռեժիմ, որը  մինչ օրս սպանել է Գազայի ավելի քան 50 հազար բնակիչների, այդ թվում կանանց ու երեխաների։

Իսրայելական բանակը, երիտասարդ, գեղեցիկ կանանց պատկերներն օգտագործում է զորակոչի արշավներում՝ երիտասարդ տղամարդկանց խրախուսելու ծառայել բանակում։ Այս ռազմավարությունը կանանց և տղամարդկանց խրախուսում է միանալ մարտական և մասնագիտացված ստորաբաժանումներին։

Ոմանք կարծում են, որ Իսրայելն օգտագործում է զինվորական կանանց պատկերները՝ իր մասին «լիբերալ» և «առաջադեմ» կերպար ստեղծելու համար, որպեսզի ցույց տա իր հակառակորդների ու իր միջև մշակութային տարբերությունը։
Զինվորական կանանց ցույց տալով՝ Իսրայելը փորձում է որպես նորմալ երևույթ ներկայացնել  իր ռազմական ներկայությունը օկուպացված տարածքներում։ Օրինակ, Արևմտյան ափին պարեկություն կատարող կին զինվորների լուսանկարների հրապարակումը կարող է  նվազեցնել օկուպացիայի նկատմամբ միջազգային զգայունությունը։ Բռնության մասին իրականությունը թաքցնելը իսրայելցի զինվորական կանանց պատկերների ետևում, որոնք ավելի շատ նման են նորաձևության ցուցադրությունների մոդելների, ստվերում է իսրայելական բանակի իրական հանցագործությունները պաղեստինցիների դեմ և ներկայացնում ռեժիմի մեղմ ու նուրբ դեմքը, որը հեշտությամբ ցեղասպանություն է գործում և Պաղեստինի ոչնչացումը դարձրել է իր մասնագիտությունը։

Աշխարհը հաշտվել է այն փաստի հետ, որ սպանությունը, ցեղասպանությունը և մանկասպանությունը երեք բառեր են, որոնք իմաստ են ձեռք բերել իսրայելական բանակում, և որպես գործելակերպ և մոտեցում՝ դա ամեն օր ավելի ակնհայտ է դառնում։ Իրականություն, որը ցույց է տալիս, որ պաղեստինցիների մարդասպանները ոչ միայն խիստ դեմքի ետևում թաքնված տղամարդիկ են, այլև կանայք, որոնք կարող են կանգնել տեսախցիկների առջև, կրել զինվորական համազգեստ և դառնալ մարդասպաններ՝ գայթակղիչ ժպիտով և գրավիչ տեսքով։