Wall Street Journal-ը բացահայտել է հրթիռային պատերազմում Իրանի հաջողության գաղտնիքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234790
Ամերիկյան Wall Street Journal գրել է, որ Իրանն օգտվելով փորձի և սխալի մարտավարությունից, 2025 թվականի հունիսին սիոնիստական ռեժիմի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում հաջողությամբ շրջանցել է ռեժիմի ՀՕՊ համակարգերը:
(last modified 2025-07-16T12:53:10+00:00 )
Հուլիս 16, 2025 16:23 Asia/Tehran
  • Իրանական հրթիռները շրջանցում են Իսրայելի առաջադեմ ՀՕՊ համակարգերը
    Իրանական հրթիռները շրջանցում են Իսրայելի առաջադեմ ՀՕՊ համակարգերը

Ամերիկյան Wall Street Journal գրել է, որ Իրանն օգտվելով փորձի և սխալի մարտավարությունից, 2025 թվականի հունիսին սիոնիստական ռեժիմի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում հաջողությամբ շրջանցել է ռեժիմի ՀՕՊ համակարգերը:

 Հոդվածը, որը հիմնված է իսրայելական և ամերիկյան աղբյուրների և  RAND  և JINSA հետազոտական հաստատությունների տվյալների վերլուծության վրա, ցույց է տալիս, որ Իրանը կարողացել է բացահայտել  Իսրայելի բազմաշերտ ՀՕՊ թույլ կողմերը և օգտվել այդ բացից։

Իսրայելի պաշտպանական համակարգերն առաջադեմ են բայց ոչ անպարտելի 

Իսրայելն օգտագործում է այնպիսի համակարգեր, ինչպիսիք են «Երկաթե գմբեթը», «Arrow 3»-ը և «Դավթի պարսատիկը», որոնք մշակվել են Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ։ Սակայն, մասնագետների կարծիքով, ոչ մի համակարգ լիովին անվտանգ չէ։ RAND կորպորացիայի Ռաֆայել Քոհենը ընդգծում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է օգտվեն «տարբեր շերտերի կոլեկտիվ ազդեցությունից», այլ ոչ թե ամբողջական լինեն մեկ շերտում։

Պատերազմի ընթացքում հրթիռների որսման ցուցանիշը նվազել է
 Չնայած իսրայելական բանակը պնդում էր, որ խոցման մակարդակը կազմել է 90-95 տոկոս, պատերազմի ավարտից հետո հայտարարվեց, որ այն կազմել է 86 տոկոս։ Որոշ վերլուծաբաններ նաև կարծում են, որ Թել Ավիվը չի հայտարարել վնասների իրական թիվը։

Իրանի մարտավարության փոփոխությունը և հարձակումների արդյունավետության բարձրացումը 
Wall Street Journal-ը գրել է, որ Իրանը պատերազմի ընթացքում աստիճանաբար և միտումնավոր փոխել է հրթիռների արձակման մարտավարությունը։ Այս միջոցառումները ներառել  են արձակման վայրերի դիվերսիֆիկացիա, հեռահար և հիպերձայնային հրթիռների, ինչպիսին է «Ֆաթեհ-1»-ը, կիրառում և հարձակումների ժամանակացույցի փոփոխություն՝ գիշերային հարձակումներից դարձնելով ցերեկային ժամերին փոքր, ցրված ալիքների։ Այդ փոփոխությունների արդյունքում իրանական հրթիռների կողմից Իսրայելի պաշտպանական համակարգերի շրջանցման տեմպը պատերազմի առաջին շրջանի 8 տոկոսից, երկրորդ շրջանում  հասել է 16 տոկոսի։ 
Պատերազմի ամենակարևոր պահերից մեկում՝ հունիսի 22-ին, Իրանի  արձակած 27 հգրթիռներից 10-ն Իսրայելում խոցեցին սահմանված թիրախները։ Որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ կարծում են, որ հրթիռների հաջողության մակարդակն ավելի բարձր է, քան հայտարարված վիճակագրությունը։

Ռազմավարական և անվտանգային  հետևանքներ
 Իրանի այս հաջողությունը մտահոգություններ է առաջացրել ապագա պատերազմներում առաջադեմ հրթիռային պաշտպանության համակարգերի արդյունավետության վերաբերյալ։ Մասնագետները դա անվանել են «ուսուցման կոր» երկու կողմերի համար էլ։ Իրանը օպտիմալացրել է իր հարձակումները՝ օգտագործելով դաշտային փորձը, մինչդեռ Իսրայելը  ձգտում է բարելավել և արդիականացնել իր պաշտպանությունը։

ԱՄՆ-ի պատասխանը՝ «Ոսկե գմբեթի» արդիականացում
Արձագանքելով այս բոլոր խնդիրներին, Միացյալ Նահանգները մեկնարկել է «Ոսկե գմբեթ» ՀՕՊ  համակարգի արդիականացման նախագիծը, որի համար հատկացրել է ավելի քան 175 միլիարդ դոլար։ Սակայն փորձագետները նշում են, որ Իսրայելի համեմատ, ԱՄՆ-ի մեծ տարածքը դժվարացնում է  երկնքի լիարժեք պաշտպանությունը։ 
Wall Street Journal-ը գրել է, որ վերջին պատերազմը ոչ միայն ցույց տվեց Իրանի հրթիռային կարողությունները, այլև փաստեց, որ նույնիսկ ամենաբարդ պաշտպանական համակարգերը պահանջում են մշտական վերանայում և թարմացում։