Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236132-Գուտերեշը_կոչ_է_արել_անհապաղ_հրադադար_հաստատել_Գազայում
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Գազան ամբողջությամբ գրավելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունից հետո, կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։
(last modified 2025-08-21T14:44:57+00:00 )
Օգոստոս 21, 2025 18:14 Asia/Tehran
  • Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Գազան ամբողջությամբ գրավելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունից հետո, կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։

 Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կենսական կարևորություն ունի անհապաղ հրադադարի հաստատումը Գազայում՝ խուսափելու մահերից ու ավերածություններից, որն անխուսափելիորեն կառաջացնեն ռազմական գործողություններն ընդդեմ Գազայի»,- հայտարարել է Գուտերեշը Ճապոնիայում, որտեղ մասնակցում է Աֆրիկայի զարգացմանը նվիրված Տոկիոյի միջազգային համաժողովին։

Գուտերեշը հորդորել է «Համաս»-ին առանց նախապայմանների ազատ արձակել իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին վերանայել Արևմտյան ափին «անօրինական» բնակավայրերի ընդլայնման որոշումը։

Իսրայելը, ի հեճուկս միջազգային ճնշման, տասնյակ հազարավոր բանակային պահեստազորայինների է կանչել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ գրավել Գազա քաղաքը։

Ներկայում Իսրայելի տիրապետության տակ է գտնվում Գազայի հատվածի 75 տոկոսը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում սկսված պատերազմի արդյունքում իսրայելական կողմի գործողության հետևանքով զոհվել է առնվազն 60 հազար պաղեստինցի։

 Իսրայելական բնակավայրերի ծրագիրը, որը կբաժանի օկուպացված Արևմտյան ափը և կանջատի այն Արևելյան Երուսաղեմից, հայտարարվել է անցյալ շաբաթ և արդեն իսկ ստացել է Իսրայելի պաշտպանության նախարարության պլանավորման հանձնաժողովի վերջնական համաձայնությունը։