Իսրայելական բանակում հոգեբանական ճնշումն աճել է. Ինքնասպանությունների թիվը մտահոգիչ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236392-Իսրայելական_բանակում_հոգեբանական_ճնշումն_աճել_է._Ինքնասպանությունների_թիվը_մտահոգիչ_է
Լրատվական աղբյուրները հաղորդել են օկուպացված Պաղեստինի կենտրոնում գտնվող Քֆար Սաբա քաղաքում իսրայելական բանակի պահեստազորայինի ինքնասպանության մասին։
(last modified 2025-08-29T07:39:47+00:00 )
Օգոստոս 29, 2025 11:09 Asia/Tehran
  •  Իսրայելական բանակում հոգեբանական ճնշումն աճել է. Ինքնասպանությունների թիվը մտահոգիչ է

Լրատվական աղբյուրները հաղորդել են օկուպացված Պաղեստինի կենտրոնում գտնվող Քֆար Սաբա քաղաքում իսրայելական բանակի պահեստազորայինի ինքնասպանության մասին։

Iran Press-ի փոխանցմամբ՝ պահեստազորայինն ուրբաթ օրն իր բնակարանում ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Պաշտոնական աղբյուրները միջադեպի վերաբերյալ  մանրամասներ չեն հրապարակել։

Սա վերջին շաբաթների ընթացքում զինծառայողների շրջանում երկրորդ ինքնասպանությունն է։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, եբրայալեզու լրատվամիջոցները հայտնել էին, որ Գազայի հատվածին հարակից Սդերոտ քաղաքում ինքնասպան էր եղել  ոստիկանության ծառայող։

Հաղորդվել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ պաղեստինյան Դիմադրության ուժերի հետ բախման ժամանակ իր ընկերներին կորցնելուց հետո, ոստիկանն ունեցել էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

 ԶԼՄ-ները նշել էին, որ նա մասնակցել է Սդերոտի ոստիկանական շտաբը ՀԱՄԱՍ-ի զինյալներից վերադարձնելու գործողությանը։

Իսրայելական զինվորականների և անվտանգության ուժերի շրջանում ինքնասպանությունների աճը սրել է մտահոգությունները այդ ուժերի հոգեկան և հոգեբանական վիճակի վերաբերյալ՝ Գազայի պատերազմից և շարունակվող հակամարտություններից բխող ճնշումներից հետո։