Էրդողանը անդրադարձել է իր ներողության նամակին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i23782-Էրդողանը_անդրադարձել_է_իր_ներողության_նամակին
Պարոն Պուտինին ուղարկած իմ նամակում տեղի ունեցած միջադեպի համար իմ տխրությունն եմ հայտնել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2016 09:24 Asia/Tehran
  • Էրդողանը անդրադարձել է իր ներողության նամակին

Պարոն Պուտինին ուղարկած իմ նամակում տեղի ունեցած միջադեպի համար իմ տխրությունն եմ հայտնել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնարկատերերի հետ հանդիպմանը անդրադարձել է մամուլում մեծ արձագանք գտած Պուտինին ուղղված նամակին։

«Գիտեք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ օդանավի միջադեպի հետ կապված խնդիր կա։ Այդ միջադեպը հաղթահարելու համար քայլեր ենք ձեռնարկել։ Պարոն Պուտինին ուղարկած նամակում իմ տխրությունն եմ հայտնել տեղի ունեցած միջադեպի համար, ինչպես նաեւ հիշեցրել տարածաշրջանային համագործակցության մեր հնարավորությունների մասին։ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների կարգավորումը երկու երկրների շահերից է բխում։ Հավատում եմ, որ մեր հարաբերությունները արագորեն կկարգավորվեն»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խոցած «Սու 24»–ի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահից եւ ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։

NEWS.am

28/6/2016