Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազային և կանխել օգնության խմբերի տեղաշարժը
-
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազային և կանխել օգնության խմբերի տեղաշարժը
Հինգշաբթի օրն Իսրայելը թիրախավորել է Գազայի հատվածի տարբեր շրջաններ և թույլ չի տվել օգնության խմբերին հասնել Ռաֆահում հարձակումների զոհերին։
ISNA-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում գործող «Ալ-Մայադին» լրատվական ցանցի լրագրողն այսօր հայտարարել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները երկու անգամ թիրախավորել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի հարավ-արևելյան շրջանները, իսկ տանկերը կրակ են բացել Խան Յունիսի հարավի ուղությամբ։
Աղբյուրը հայտնել է, որ Գազայի հատվածի, մասնավորապես՝ Խան Յունիսի վրա իսրայելի հարձակումները շարունակվում են, և ջերմաստիճանի անկմանը զուգահեռ Գազայի հատվածի բնակիչները բախվում են սարքավորումների պակասի և օգնության մատակարարման խոչընդոտման խնդրին։
«Ալ-Մայադին»-ի լրագրողը հավելել է. «Օկուպացիոն ուժերը թույլ չեն տալիս օգնության խմբերին մուտք գործել Ռաֆահ, որտեղ կան վիրավոր պաղեստինցիներ»։
Իսրայելի օկուպանտ բանակի կործանիչները ռմբակոծել են նաև Խան Յունիսի արևելքում գտնվող «Ալ-Զինեհ» շրջանը, որը գտնվում է Բանի Սուհեյլայից հյուսիս-արևելք, իսկ բանակի զրահապատ մեքենաները ուժեղ հարվածներ են հասցրել Ռաֆահի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Շաքուշի շրջակա տարածքներին։
Գազայի հյուսիսում իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Բեյթ Լահիա շրջանը։
Պաղեստինյան դիմադրությունը հայտարարել է, որ Իսրայելն ամեն օր խախտում է Շարմ էլ Շեյխում ստորագրված հրադադարի համաձայնագիրը և պատասխանատու է այն չեղյալ հայտարարելու համար։