Վաշինգտոնի արձագանքն Իրաքի ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239184-Վաշինգտոնի_արձագանքն_Իրաքի_ընտրություններին
 ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը  հայտարարել է, որ Վաշինգտոնն անհամբեր սպասում է Իրաքի հաջորդ կառավարության հետ համագործակցությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2025 13:10 Asia/Tehran
  • Վաշինգտոնի արձագանքն Իրաքի ընտրություններին
    Վաշինգտոնի արձագանքն Իրաքի ընտրություններին

 ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը  հայտարարել է, որ Վաշինգտոնն անհամբեր սպասում է Իրաքի հաջորդ կառավարության հետ համագործակցությանը։

ISNA-ի փոխանցմամբ՝ Իրաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ  Մարկ Սավայան հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն անհամբեր սպասում է Իրաքի հաջորդ կառավարության հետ համագործակցությանը։
«Անկեղծորեն շնորհավորելով» Իրաքի ժողովրդին երկրում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, Սավայան այն անվանել է «կարևոր քայլ դեպի Իրաքում ժողովրդավարության և կայունության ամրապնդում»։
Իրաքի «Շաֆաղ Նյուզ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա սոցիալական ցանցերից մեկի իր իր էջում գրել է. «Իրաքի ժողովուրդը կրկին ապացուցեց իր նվիրվածությունը ազատությանը, օրենքի գերակայությանը և ուժեղ պետական ինստիտուտների ստեղծմանը»։
Մարկ Սավայան բարձր է գնահատել Իրաքի վարչապետ  Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի և նրա կառավարության շեշտադրումը՝ ընտրությունները ժամանակին և պատշաճ կերպով անցկացնելու հարցում, և դա համարել է Իրաքի բարգավաճման և ինքնիշխանության ճանապարհով շարժվելու հստակ ապացույց։
Սավայան նշել  է. «Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել Իրաքի ինքնիշխանությանը և բարեփոխումներ իրականացնելու, արտաքին միջամտությունն ու զինված խմբավորումները նվազեցնելու ջանքերին։ Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է Իրաքի կառավարության հետ համագործակցելուն՝ անվտանգության, էներգետիկայի և զարգացման ոլորտներում իր ռազմավարական գործընկերությունը ընդլայնելու և բոլոր իրաքցիների համար կայուն և բարգավաճ ապագա ստեղծելուն նպաստելու համար»։
Իրաքի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի օրը հրապարակել է երկրի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Ընտրություններին ամսնակցել է ընտրողների 56.11 տոկոսը։ Իրաքցիներն ընտրել են  խորհրդարանի 329 անդամներին։ Նախնական տվյալներով՝ առաջատար է Սուդանիի կոալիցիան։
Սրանք Իրաքում 2003 թվականից ի վեր անցկացվող վեցերորդ խորհրդարանական ընտրություններն են, որոնց մասնակցությունը 2021 թվականի ընտրություններից ավելի բարձր է, և դրանք հիմք են հանդիսանում նոր վարչապետի ընտրության համար։