Իրաք. Հարստությունը Վաշինգտոնի տիրապետության տակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239220-Իրաք._Հարստությունը_Վաշինգտոնի_տիրապետության_տակ
Իրաքն ունի 145 միլիարդ բարել նավթ, կամ աշխարհի նավթի 8%-ը։ Գուցե անհավատալի թվա, սակայն նավթի, ոսկու և հազվագյուտ մետաղների իր հսկայական պաշարներով հանդերձ, Իրաքի կառավարությունն ունի ԱՄՆ ֆինանսների նախարարության հաստատման կարիքը՝ իր հաշիվները վճարելու համար։
(last modified 2025-11-14T11:48:22+00:00 )
Նոյեմբեր 14, 2025 15:18 Asia/Tehran
  • Իրաք. Հարստությունը Վաշինգտոնի տիրապետության տակ

Իրաքն ունի 145 միլիարդ բարել նավթ, կամ աշխարհի նավթի 8%-ը։ Գուցե անհավատալի թվա, սակայն նավթի, ոսկու և հազվագյուտ մետաղների իր հսկայական պաշարներով հանդերձ, Իրաքի կառավարությունն ունի ԱՄՆ ֆինանսների նախարարության հաստատման կարիքը՝ իր հաշիվները վճարելու համար։

Բաղդադի անկման առաջին իսկ օրերից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան վերահսկողություն սահմանեց  Իրաքի նավթային բոլոր եկամուտների նկատմամբ: Վաշինգտոնի հրամանով Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում ստեղծվեց հատուկ հաշիվ՝՝ իրաքյան նավթի վաճառքից ստացված բոլոր եկամուտները պահելու համար: Այս կերպ, դոլարային մեխանիզմը, որը պետք է լիներ թափանցիկության գործիք, դարձավ Իրաքի ֆինանսական ինքնիշխանությունը վերահսկելու և զսպելու գործիք:

Պատերազմից հետո, վերակառուցման քողի տակ, DynCorp  և Blackwater  ընկերությունները մտան Իրաք և ԱՄՆ-ի հետ կնքեցին ավելի քան 148 միլիարդ դոլարի պայմանագրեր: Սակայն, պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ այդ պայմանագրերի մեծ մասը նախատեսված էր ոչ թե զարգացման, այլ ամերիկյան կառույցներից ֆինանսական և անվտանգության կախվածությունն ամրապնդելու համար։

Կախվածությունը ժամանակի հետ դուրս եկավ նավթի սահմաններից։ Միացյալ Նահանգները՝ ֆինանսական սահմանափակումների և մեղմ պատժամիջոցների միջոցով Իրաքին թույլ չտվեց շահագործել ուրիշ բնական պաշարներ։ Իրաքի արդյունաբերության և հանքերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ երկիրն ունի ավելի քան 16 տրիլիոն դոլար արժողությամբ հանքային պաշարներ, բայց դրանց միայն մոտ երկու տոկոսն է շահագործվում։

Հյուսիսային Իրաքում՝ Սուլեյմանիեյից մինչև Դոհուկ, հայտնաբերվել է 15-25 կմ երկարությամբ հանքային գոտի, որը պարունակում է նիկելի, պլատինի, ոսկու և սիլիցիումի մեծ պաշարներ: Կենսական նյութ առաջադեմ ռազմական և էլեկտրոնային արդյունաբերության համար: Չնայած դրան, Իրաքում խոշոր հանքարդյունաբերական նախագծեր չեն իրականացվում, քանի որ դրա ֆինանսական և ներդրումային ենթակառուցվածքները գործնականում կախված են Վաշինգտոնի թույլտվություններից:

Պատերազմի ավարտից երկու տասնամյակ անց ԱՄՆ զինված ուժերը լքել են Իրաքը, բայց երկրի ֆինանսական և տնտեսական համակարգի սրտում նրանց ազդեցությունը մնում է: Սա, կարծես, օկուպացիայի նոր դեմքն է: