Արդյո՞ք Գազայից կասկածելի չվերթը հարկադիր տեղահանման նոր փուլի սկիզբն է
Pars Today – Գազայից կասկածելի չվերթով Հարավային Աֆրիկա ավելի քան 150 պաղեստինցիների տեղափոխման մասին հաղորդագրությունները մտահոգություններ են առաջացրել պաղեստինցիների հարկադիր վերաբնակեցման քաղաքականության նոր փուլի վերաբերյալ: Հարավաֆրիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել խմբի ժամանման մասին, և որ չվերթի բնույթի վերաբերյալ հետաքննություն է ընթանում:
Չարտերային ինքնաթիռը Օլիվեր Տամբո միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո՝ պաշտոնական ելքի կնիքների բացակայության պատճառով ավելի քան 10 ժամ թույլ չեն տվել իջնել ինքնաթիռից, սակայն բարեգործական մի կազմակերպության և Հարավային Աֆրիկայի կառավարության աջակցության շնորհիվ, ի վերջո, նրանցթույլատրվել է մուտք գործել։ Պաղեստինի դեսպանատունը նաև հայտարարել է, որ տեղափոխումը կազմակերպվել է չգրանցված և մոլորեցնող կազմակերպության կողմից։
Մասնագետները նշում են, որ այս իրադարձությունը կարելի է համարել Իսրայելի երկարատև քաղաքականության մի մասը՝ ուղղված պաղեստինյան բնակչության թվաքանակը նվազեցնելուն և ժողովրդագրական հավասարումները փոխելուն, որը տասնամյակներ շարունակ իրականացվել է տարբեր ձևերով՝ սկսած 1948 թվականի տեղահանությունից մինչև վերաբնակեցման նոր ծրագրեր։
Վերջերս տեղի ունեցած չվերթը, անկախ իր մարդասիրական և իրավական կողմերից, մեկ անգամ ևս ընդգծում է հարկադիր միգրացիայի գործընթացների և Գազայի ժողովրդագրական վիճակը փոխելու ջանքերի միջազգային մոնիթորինգի անհրաժեշտությունը։