Հեզբոլլահ. Զինաթափմանն ուղղված ցանկացած փորձ անարդյունավետ կլինի և կուժեղացնի թշնամուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239492-Հեզբոլլահ._Զինաթափմանն_ուղղված_ցանկացած_փորձ_անարդյունավետ_կլինի_և_կուժեղացնի_թշնամուն
Ըստ Pars Today-ի՝ Լիբանանի խորհրդարանում Հեզբոլլահի ներկայացուցիչ Հոսեյն Ջաշին, անդրադառնալով Իսրայելի ռեժիմի կողմից ագրեսիայի շարունակմանը և Լիբանանի տարածքի մի մասի օկուպացիային, ընդգծել է, որ կառավարության կողմից դիմադրությունը թուլացնելու գործողությունները, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին։
(last modified 2025-11-20T14:10:45+00:00 )
Նոյեմբեր 20, 2025 17:40 Asia/Tehran
  • Հեզբոլլահ. Զինաթափմանն ուղղված ցանկացած փորձ անարդյունավետ կլինի և կուժեղացնի թշնամուն

Ըստ Pars Today-ի՝ Լիբանանի խորհրդարանում Հեզբոլլահի ներկայացուցիչ Հոսեյն Ջաշին, անդրադառնալով Իսրայելի ռեժիմի կողմից ագրեսիայի շարունակմանը և Լիբանանի տարածքի մի մասի օկուպացիային, ընդգծել է, որ կառավարության կողմից դիմադրությունը թուլացնելու գործողությունները, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին։

Ջաշին Լիբանանի կառավարությանը կոչ է արել  Հրադադարը վերահսկող կոմիտեից ամենայն լրջությամբ պահանջել իր դերակատարությունն ունենալ Իսրայելի ռեժիմի հարձակումները դադարեցնելու գործում և բողոք ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջազգային հանրությանը տեղեկացնել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների մասին։

Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելի ռեժիմը՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ, ձգտում է սպառնալիքի և բռնության միջոցով խաղաղություն պարտադրել և խախտելով 1701 բանաձևը իր ագրեսիվ նպատակներն է հետապնդում։

Հոսեյն Ջաշին նաև անդրադառնալով սիոնիստական ​​թշնամու կողմից Լիբանանի համար նախանշված երկու տարբերակների, հավելել է. առաջինը՝ դիմադրության զինաթափումն է բանակի կողմից, որը կհանգեցնի ներքին հակամարտության, և երկրորդը՝ Իսրայելի ռեժիմի կողմից ուղղակի հարձակման սպառնալիքը և Լիբանանի կառավարության վրա ավելի մեծ ճնշում գործադրելը, և այս երկու տարբերակները կլինեն խաբուսիկ և վնասակար Լիբանանի ժողովրդի համար։

Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» ներկայացուցիչը նաև անդրադառնալով 1948 թվականից ի վեր Իսրայելի ռեժիմի ագրեսիաների պատմությանը, ընդգծել է Լիբանանի ժողովրդի անսասանությունն ու վճռականությունը այդ սպառնալիքների դեմ և  Լիբանանի կառավարությանը, նախագահին ու վարչապետին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել։

Հոսեյն Ջաշին վերջում Լիբանանի կառավարությանը  կոչ է արել  օգտագործել իր դիվանագիտական ​​և իրավական կարողությունները երկիրը պաշտպանելու համար և դիմադրությունը թուլացնելու փոխարեն քայլեր ձեռնարկել այն ամրապնդելու համար։