Ինչո՞ւ է Գազայում հրադադարը դեռևս փխրուն
Pars Today - «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության արտակարգ իրավիճակների համակարգող Ֆրանց Լյովը ընդգծեց, որ Գազայում հրադադարը շատ փխրուն է։
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության արտակարգ իրավիճակների համակարգող Ֆրանց Լյովը նշեց. «Գազայում հրադադարը շատ փխրուն է, ուստի այս տարածքի բնակիչների տառապանքները շարունակվում են, և մեծ թվով պաղեստինցիներ կորցրել են իրենց կյանքը Իսրայելի ռեժիմի կողմից այս համաձայնագրի բազմաթիվ խախտումների պատճառով»։
Նա հավելեց. «Մարդասիրական օգնությունը սահմանափակ կերպով է մտնում Գազա, և այս գործընթացը գտնվում է լիակատար դադարեցման եզրին, և այս տարածքում չկա առողջապահական ու բժշկական միավոորում, որը կարողանա լիարժեք ծառայություն մատուցել»։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) քաղաքական բյուրոյի անդամ «Մուսա Աբու Մարզուկը» նաև ասաց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրվակ է փնտրում հրադադարի համաձայնագիրը խափանելու համար, և որ Համասի կողմից հրադադարի համաձայնագիրը կասեցնելու և Գազայում պատերազմ վերադառնալու մասին հրապարակված լուրը սուտ է։ Աբու Մարզուկը հավելեց. «Օկուպացիոն ռեժիմը ձգտում է խափանել հրադադարը, խոչընդոտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրականացմանը և խուսափել համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումից»։
Հրադադարի հիմնական պայմաններից մեկը պաշարման դադարեցումն ու մարդասիրական օգնության մուտքի հեշտացումն էր, սակայն այդ պարտավորությունները լիովին չեն իրականացվել, և Գազայի ժողովուրդը դեռևս բախվում է սննդի, դեղորայքի և բժշկական ծառայությունների լուրջ պակասի։ Պաղեստինցի պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ Նեթանյահուի կաբինետը փորձում է պատրվակ ստեղծել համաձայնագիրը խափանելու և դրա երկրորդ փուլի իրականացումից խուսափելու համար։ Պաղեստինյան դիմադրության խմբերը նույնպես հայտարարել են, որ պատրաստ են դիմակայել համաձայնագրի ցանկացած խախտման և թույլ չեն տա միակողմանի պայմանների պարտադրում։
Նեթանյահուի կաբինետի ձախողումը Գազայի պատերազմում և դիմադրության պարտությունը ներքին բողոքի ալիք են առաջացրել օկուպացված տարածքներում։ Այս բողոքի ցույցերը արտացոլում են Թել Ավիվի ներքին քաղաքական ճգնաժամը։ Գազայում հրադադարը շատ փխրուն է՝ պարտավորությունների խախտման, սիոնիստական ռեժիմին արտաքին աջակցության և սիոնիստական ռեժիմի ներքին քաղաքական ճգնաժամի պատճառով։
Հրադադարի համաձայնագիրը բազմափուլ ծրագրի մի մասն էր, որն ուժի մեջ մտավ ուրբաթ՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին, Սիոնիստական ռեժիմի կաբինետի հաստատումից և Գազայի որոշ հատվածներից իր զորքերի դուրսբերումից հետո։ Սակայն, Իսրայելի ռեժիմը գործնականում խոչընդոտել է այս փուլերի իրականացումը՝ դրանք բազմիցս խախտելով և փորձում է չեղյալ համարել համաձայնագիրը։
Հրադադարի խախտումը Սիոնիստական ռեժիմի չար նպատակներից մեկն է՝ պահպանելու դիմադրության վրա ռազմական ճնշումը, կանխելու միջազգային համաձայնագրերի իրականացումը և շարունակելու Գազայի ժողովրդի մարդասիրական շրջափակումը։ Այս միջոցառումները ուղեկցվում են ԱՄՆ աջակցությամբ, և արդյունքը Գազայի ժողովրդի տառապանքների աճն է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային կայունության դեմ։
Համասը բազմիցս զգուշացրել է, որ հրադադարի նպատակային խախտումները կատարվում են Միացյալ Նահանգների կանաչ լույսի ներքո։ Այս արտաքին աջակցությունը թույլ է տալիս Սիոնիստական ռեժիմին խախտել համաձայնագրերը՝ առանց անհանգստանալու միջազգային հետևանքների մասին։
Պաղեստինյան դիմադրության ուժերի դիմադրությունը Սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի խախտման դավադրությունների դիմաց հիմնված է եղել ժողովրդական աջակցության, ներքին համախմբվածության, հրադադարի խախտման սիոնիստներիգործողությունների բացահայտման, ռազմական պատրաստվածության, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային աջակցության վրա։ Այս գործոնները կանխել են Սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի համաձայնագրի լիակատար խափանումը, և դիմադրությունը շարունակում է մնալ Գազայի քաղաքական և ռազմական հավասարումների հիմնական դերակատարը։