Իրանը դատապարտել է Իսրայելի կողմից Դիմադրության առաջնորդի սպանությունը
-
Հեյթամ Ալի Թաբաթաբայի Դիմադրության առաջնորդներից, ով սպանվել է Սիոնիստական ռեժիմի կողմից
Իրանը դատապարտել է Իսրայելի կողմից Դիմադրության առաջնորդ Հեյթամ Ալի Թաբաթաբայիի սպանությունը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Բեյրութի բնակելի թաղամասերի վրա հարձակումը և Դիմադրության հրամանատար Հեյթամ Ալի Թաբաթաբայիի սպանությունը։
Հայտարարության մեջ ասվում է. «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է կիրակի երեկոյան Սիոնիստական ռեժիմի կործանիչների կողմից Բեյրութի արվարձանների վրա իրականացված հարձակումը և Լիբանանի իսլամական դիմադրության ավագ հրամանատար, Հեյթամ Ալի Թաբաթաբայիի սպանությունը։ Այս հարձակումը 2024 թվականի նոյեմբերին հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում էր և Լիբանանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտում, ինչի հետևանքով սպանվել են տասնյակ լիբանանցիներ, այդ թվում՝ անմեղ կանայք և երեխաներ։ ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծում է այս ահաբեկչական գործողությունը և ռազմական հանցագործությունը կատարելու համար ռեժիմի առաջնորդներին պատժելու անհրաժեշտությունը»: