Սիրիացի գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների թաղամասերում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239714-Սիրիացի_գրոհայիններն_անցած_գիշեր_ջարդեր_են_կազմակերպել_ալավիների_թաղամասերում
Ավելի վաղ Սիրիայի քաղաքներում բողոքի ալիք էր սկսվել ընդդեմ ալավիների և քրիստոնյաների ճնշումների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2025 13:45 Asia/Tehran

Ավելի վաղ Սիրիայի քաղաքներում բողոքի ալիք էր սկսվել ընդդեմ ալավիների և քրիստոնյաների ճնշումների:

Սիրիացի զինված գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների բնակության շրջաններում։

Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, թեև, այսպես կոչված, «անվտանգության ուժերը» Հոմս են եկել հասարակական կարգը պահպանելու համար, զինված գրոհայինները խմբերով ներխուժել են ալավիների թաղամասեր, սկսել են ջարդել մեքենաները, ավերել տները, կողոպտել խանութները:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, զինված ջոկատները Հոմսում հարձակվել էին հայերի և ալավիների վրա։ Անկարգությունները սկսվել էին ալավիների ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Որոշ տվյալներով՝ ջարդերի առիթ էր հանդիսացել սուննի ամուսնական զույգի սպանությունը։

Նոյեմբերի 25-ին Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել՝ կապված ալավիների և քրիստոնյաների ջարդերի հետ: Հանրահավաքներ են անցկացվել ինչպես Հոմսում, այնպես էլ Սիրիայի այլ քաղաքներում՝ Տարտուսում, Ջաբլում, Կարդախում, Լաթաքիայում։