Սիրիական բանակը փակել է Հալեպի գրոհայինների զինամթերքի մատակարարման ուղիները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2398-Սիրիական_բանակը_փակել_է_Հալեպի_գրոհայինների_զինամթերքի_մատակարարման_ուղիները
Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ կտրել է Թուրքիայից Հալեպի հյուսիս ահաբեկիչների մատակարարման գլխավոր ուղիները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 11:42 Asia/Tehran
  • Սիրիական բանակը փակել է Հալեպի գրոհայինների զինամթերքի մատակարարման ուղիները

Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ կտրել է Թուրքիայից Հալեպի հյուսիս ահաբեկիչների մատակարարման գլխավոր ուղիները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։

«Բանակն ու մեր մարտիկները (աշխարհազորայինները) կտրել են Մաեր-Անդան և Աազազ-Հալեպ մայրուղիները։ Այսպիսով՝ գրոհայինները կտրվել են Թուրքիայից Հալեպի հյուսիսային ծայրամասեր զինամթերքի մատակարարման ուղուց»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սիրիացի զինվորականների տվյալներով՝ հարձակումը շարունակվում է Հալեպից հյուսիս ուղղությամբ՝ դեպի թուրքական սահման։ Մարտեր են ընթանում մոտ 3 տարի պաշարված Նուբել և Ալ-Զահրա քաղաքների մոտ։

armedia.am

3/2/2016