َԱրդյոք Իսրայելի բանակը մարդկային ռեսուրսների փլուզման եզրի՞ն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239918-َԱրդյոք_Իսրայելի_բանակը_մարդկային_ռեսուրսների_փլուզման_եզրի_ն_է
Սիոնիստական ռեժիմի բանակը առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ բոլոր մարտական ​​ստորաբաժանումներում բախվում է «մարդկային ռեսուրսների լուրջ ճգնաժամի», որն ուղղակիորեն սպառնում է ռեժիմի ներքին անվտանգությանը։
(last modified 2025-12-02T12:10:41+00:00 )
Դեկտեմբեր 02, 2025 15:40 Asia/Tehran
  • َԱրդյոք Իսրայելի բանակը մարդկային ռեսուրսների փլուզման եզրի՞ն է

Սիոնիստական ռեժիմի բանակը առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ բոլոր մարտական ​​ստորաբաժանումներում բախվում է «մարդկային ռեսուրսների լուրջ ճգնաժամի», որն ուղղակիորեն սպառնում է ռեժիմի ներքին անվտանգությանը։

Հրապարակված զեկույցի համաձայն, Իսրայելի բանակում  1300 սպայի՝ սկսած երկրորդ լեյտենանտից մինչև կապիտանի պակաս կա, իսկ հրամանատարական կառուցվածքում  բացակայում է մոտ 300 մայոր։ Մյուս կողմից, ավագ հրամանատարների 30 տոկոսը հաջորդ տարի կլքի ծառայությունը, իսկ պահեստազորայինների և պայմանագրային զինծառայողների մեկ երրորդը չեն ցանկանում վերադառնալ իրենց ստորաբաժանումներ։ Սպաների շրջանում մոտիվացիայի աննախադեպ անկումը՝ 2018 թվականի 58 տոկոսից մինչև 2025 թ․ 37 տոկոս, վկայում է ճգնաժամի խորության մասին։

Ճգնաժամի արմատները և՛ ռազմական, և՛ տնտեսական են։ Երկու տարվա շարունակական պատերազմը հոգնածություն ու հյուծվածություն է պատճառել  զինվորների ընտանիքներին և մեծապես ճնշել է նրանց, այն աստիճան, որ պահեստազորայինների ընտանիքների 70 տոկոսը լուրջ խնդիրների է բախվում։ Միևնույն ժամանակ, ծանր կենսապայմանները և քաղաքացիական աշխատատեղերի գրավչությունը հանգեցրել են բանակից  զինծառայողների  հեռանալուն։

Այս գործընթացի հետևանքները Իսրայելի բանակի համար մտահոգիչ են։ Հրամանատարական փորձի կորուստ, արագ մոբիլիզացման կարողության նվազում և տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ խոցելիության աճ, որոնք կարող են ռեժիմին  ռազմավարական լուրջ թուլություն պատճառել։