Ինչպե՞ս լրագրողների նկատմամբ ճնշումները բացահայտելին Իսրայելի իրական դեմքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i240016-Ինչպե_ս_լրագրողների_նկատմամբ_ճնշումները_բացահայտելին_Իսրայելի_իրական_դեմքը
Վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելի կողմից լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումներն առավել քան երբևէ, բացահայտել են ռեժիմի իրական բնույթը։ Ամենաթարմ օրինակը Թել Ավիվի իշխանությունների դեմ ներկայացված պաշտոնական բողոքն է, որում ռեժիմը մեղադրվում է Ֆրանսիայի և աշխարհի ամենամեծ լրագրողական միությունների կողմից Գազայում տեղի ունեցող իրադարձությունների անկախ լուսաբանումը կանխելու կազմակերպված քաղաքականություն վարելու մեջ։
(last modified 2025-12-05T07:11:15+00:00 )
Դեկտեմբեր 05, 2025 10:41 Asia/Tehran
  • Ինչպե՞ս լրագրողների նկատմամբ ճնշումները բացահայտելին Իսրայելի իրական դեմքը

Վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելի կողմից լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումներն առավել քան երբևէ, բացահայտել են ռեժիմի իրական բնույթը։ Ամենաթարմ օրինակը Թել Ավիվի իշխանությունների դեմ ներկայացված պաշտոնական բողոքն է, որում ռեժիմը մեղադրվում է Ֆրանսիայի և աշխարհի ամենամեծ լրագրողական միությունների կողմից Գազայում տեղի ունեցող իրադարձությունների անկախ լուսաբանումը կանխելու կազմակերպված քաղաքականություն վարելու մեջ։

Իրավական գործողությունը երկու տարի տևած խիստ սահմանափակումների, տեղեկատվական ուղիների լիակատար փակման և արտասահմանյան լրագրողներին Գազա մուտք գործելու արգելքի արդյունք է, որը փաստացի ավարտել է «մեդիա պաշարումը»՝ մարդասիրական պաշարման հետ մեկտեղ։
Իսրայելական ուժերի կողմից լրագրողների նկատմամբ բռնի վերաբերմունքը՝ լրատվամիջոցների գրասենյակների թիրախավորումից մինչև ավելի քան 250 պաղեստինցի լրագրողների սպանությունը, հստակ ցույց է տալիս, որ անկախ ձայների վերացումը Թել Ավիվի պատերազմական ռազմավարության մի մասն է։ Միևնույն ժամանակ, Քնեսեթում պաղեստինցիների և լրատվամիջոցների դեմ տասնյակ սահմանափակող օրենքների ընդունումը ստեղծել է տեղեկատվական ապարտհեյդի նոր ձև։ Մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Իսրայելի հեղինակության ի անկումը արտացոլում է այս դաժան իրականությունը։
Այս համակարգված ճնշումները փորձ են թաքցնել Գազայում տեղի ունեցած հանցագործությունների չափերը և վերահսկել պատերազմի պատմությունը, սակայն դրանք հակառակ ազդեցություն են ունեցել և ավելի են թուլացրել ռեժիմի լեգիտիմությունը։ Միջազգային լրատվամիջոցների բողոքը այժմ կարող է հիմք հանդիսանալ Թել Ավիվի դեմ իրավական հետապնդման և համաշխարհային ճնշման համար