Գազայի պատերազմի հետևանքները. աղքատության և պարենային անապահովության տարածումն Իսրայելում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i240194-Գազայի_պատերազմի_հետևանքները._աղքատության_և_պարենային_անապահովության_տարածումն_Իսրայելում
Pars Today-Մի սիոնիստական ​​ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ Գազայի պատերազմի հետևանքով ավելի շատ սիոնիստներ են հայտնվել աղքատության մեջ և տնային տնտեսությունների ավելի քան մեկ քառորդը այժմ սննդային անապահովության մեջ է։
(last modified 2025-12-09T14:17:56+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 17:47 Asia/Tehran
  • Գազայի պատերազմի հետևանքները. աղքատության և պարենային անապահովության տարածումն Իսրայելում

Pars Today-Մի սիոնիստական ​​ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ Գազայի պատերազմի հետևանքով ավելի շատ սիոնիստներ են հայտնվել աղքատության մեջ և տնային տնտեսությունների ավելի քան մեկ քառորդը այժմ սննդային անապահովության մեջ է։

«Լատետ» սիոնիստական ​​ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Գազայում երկամյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները օկուպացված տարածքների բնակիչների կենսապայմանները դարձրել են չափազանց կրիտիկական։ Զեկույցը ցույց է տալիս, որ տնային տնտեսությունների մոտ 27 տոկոսը (որը համարժեք է ավելի քան 867 հազար տնային տնտեսության) բախվում է սննդային անապահովության, և վերջին երկու տարիների ընթացքում այս պատերազմի հետևանքով պարենային օգնություն ստացողների մեկ քառորդը հայտնվել է աղքատության մեջ։

Իսրայելի ​​ռեժիմի շարունակական ագրեսիան այժմ ազդել է նաև միջին խավի վրա, իսկ բնակարանային և սննդի ծախսերի կտրուկ աճը ճնշում է գործադրել անգամ երկու աշխատող ունեցող ընտանիքների վրա։ Սոցիալական օգնություն ստացողների ավելի քան 60 տոկոսը իրենց հոգեկան առողջությունը գնահատում է որպես վատ, և շատ երեխաներ զրկված են կրթությունից և սոցիալական ակտիվություններից։

Հատկացնելով Ֆինանսական միջոցները հիմնականում ռազմական հարցերին՝ Նեթանյահուի կաբինետը չի կարողացել արդյունավետ լուծում գտնել այս բազմակողմանի ճգնաժամի համար։ Բացի ներքին տնտեսությունը քայքայելուց, այս իրավիճակը խորացրել է սոցիալական բացերը և բացահայտել ռեժիմի քաղաքական լեգիտիմության բացակայության հարցը։