Մոսադի ղեկավար. Իրանը դեռևս ձգտում է ոչնչացնել Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i240546-Մոսադի_ղեկավար._Իրանը_դեռևս_ձգտում_է_ոչնչացնել_Իսրայելին
Իսրայելի ռեժիմի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Իրանը ձգտում է ոչնչացնել Իսրայելը, և որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը չպետք է թույլ տան Թեհրանին վերականգնել իր միջուկային ծրագիրը։
(last modified 2025-12-18T13:09:35+00:00 )
Դեկտեմբեր 18, 2025 16:39 Asia/Tehran
  • Մոսադի ղեկավար. Իրանը դեռևս ձգտում է ոչնչացնել Իսրայելին

Իսրայելի ռեժիմի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Իրանը ձգտում է ոչնչացնել Իսրայելը, և որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը չպետք է թույլ տան Թեհրանին վերականգնել իր միջուկային ծրագիրը։

ISNA-ի փոխանցմամբ՝ Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնիան երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունից և արագ կգործի միջուկային զենք ձեռք բերելու համար, եթե կարողանա։
Բարնիան պնդել է. «Միջուկային ռումբ մշակելու գաղափարը դեռևս կենդանի է նրանց մտքերում։ Մենք պատասխանատվություն ունենք ապահովելու, որ Իրանի միջուկային նախագիծը, որը մահացու հարված ստացավ ամերիկացիների հետ սերտ համագործակցության արդյունքում, երբեք չվերակենդանանա»։
ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, և Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենքը տեղ չունի իր պաշտպանական դոկտրինում։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի լուծվի ռմբակոծություններով, քանի որ նրա տեխնոլոգիան տեղական է և ոչ թե ներմուծված։
Բարնիան, որը պաշտոնից կհրաժարվի 2026 թվականի հունիսին, արձագանքելով Ավստրալիայում վերջերս տեղի ունեցած հարձակմանն ասել է. «Գործակալները և նրանց ուղարկողները, որտեղ էլ որ լինեն, կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն»։