Իսրայելի ներքին անվտանգության նախարարի վիճահարույց ծրագիրը՝ պաղեստինցի գերիների վերաբերյալ
-
Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիր
Իսրայելի ներքին անվտանգության նախարարը ներկայացրել է պաղեստինցիների համար հատուկ բանտ կառուցելու վիճահարույց ծրագիր, որը կշրջապատվի կոկորդիլոսների ցանկապատով՝ սովորական պատերի փոխարեն։
Իսրայելի Channel 13 հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելի բանտերի վարչությունը քննարկում է կոկորդիլոսներով շրջապատված բարձր անվտանգության բանտ կառուցելու հարցը։Հաղորդվում է, որ նախաձեռնությունն առաջարկել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը՝ ռեժիմի ոստիկանապետ Կոբի Յակուբիի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրույցի ժամանակ։
Channel 13-ը հայտնում է, որ չնայած առաջարկը անսովոր է և որոշ մասնակիցների կողմից ծաղրի է ենթարկվել, ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել նման բանտ կառուցելու հավանականությունը։