Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. զոհվել է ավելի քան 80 մարդ
Հուլիս 03, 2016 08:31 Asia/Tehran
Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է նվազագույնը 80 մարդ: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Անցյալ գիշեր Բաղդադի կենտրոնական Էլ Կարադա շրջանում կատարված ահաբեկչության հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Ականապատված ավտոմեքենան պայթել է ռեստորանի մոտ:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Նախնական տվյալներով` սկզբում պայթել է ականապատված ավտոմեքենան, որը կանգնած է եղել մարդաշատ վայրում, ապա ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել Բաղդադի արևելյան մասում:
Պիտակ