Իսրայելը հարավային Լիբանանի դեմ ֆոսֆորային ռումբեր է կիրառել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247744-Իսրայելը_հարավային_Լիբանանի_դեմ_ֆոսֆորային_ռումբեր_է_կիրառել
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ուժերը օդային հարված են հասցրել հարավային Լիբանանի Բինթ Ջուբեյլի շրջակայքին՝ կիրառելով ֆոսֆորային ռումբեր։
(last modified 2026-07-16T08:39:59+00:00 )
Հուլիս 16, 2026 12:04 Asia/Tehran
  • Իսրայելը հարավային Լիբանանի դեմ ֆոսֆորային ռումբեր է կիրառել

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ուժերը օդային հարված են հասցրել հարավային Լիբանանի Բինթ Ջուբեյլի շրջակայքին՝ կիրառելով ֆոսֆորային ռումբեր։

Հղում անելով Իրանի հեռուստատեաությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ հինգշաբթի վաղ առավոտյան իսրայելական ուժերը ռմբակոծել են Բինթ Ջուբեյլի շրջանում գտնվող Քունին և Բեյթ Յահուն բնակավայրերի միջև ընկած անտառային տարածքը։

Լիբանանի «Ալ-Մարքեզիե» գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Բինթ Ջուբեյլի շրջանի Քունին բնակավայրին։

Որոշ լրատվական աղբյուրներ հայտնել են, որ այդ հարձակումների ընթացքում իսրայելական բանակը կիրառել է արգելված ֆոսֆորային ռումբ։

Ըստ հաղորդագրության՝ չորեքշաբթի օրը իսրայելական բանակը լայնածավալ հարձակումներ է իրականացրել Բեյթ Յահուն բնակավայրում՝ վնասելով մի շարք շրջաններ և տներ։ Բացի այդ, զինվորականները բուլդոզերներով քանդել են Բինթ Ջուբեյլից դեպի սահմանային Մարուն ալ-Ռաս քաղաք տանող ճանապարհների հատվածներ։

Հաղորդվում է նաև, որ իսրայելական զինվորականները պարեկային գործողություններ են իրականացրել Բեյթ ալ-Սիադ և Մաջդալ Զուն բնակավայրերում, ինչպես նաև կրակ են բացել մի քանի բնակիչների ուղղությամբ, որոնք փորձել են այցելել Մաջդալ Զունի և Ալ-Մանսուրիի մոտ գտնվող իրենց այգիները։

Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ Իսրայելը մարտի 2-ից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Լիբանանի դեմ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ լիբանանցիներ, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։ Նշվում է նաև, որ երկրի հարավային որոշ հատվածների շարունակում են գտնվել Իսրայելի  վերահսկողության տակ։