Սիրիա. Ժնևյան բանակցությունների առկախումը կատարվեց Արաբիայի, Կատարի ու Թուրքիայի ճնշման ներքո
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասաց, որ Դամասկոսի իշխանության ընդդիմադիրները նպատակ ունեն տարածաշրջանային ուժերի, այդ թվում Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո լքել Ժնևյան բանակցությունները և ՄԱԿ-ը մինչև փետրվարի 25-ն առկախելով բանակցությունները փորձում է կանխել բանակցություններից նրանց հեռանալը»:
Սիրիայի կառավարության բանակցող պատվիրակությունը գլխավորող Բաշար Ջաըֆարին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք գիտեինք, որ Ռիադում հաստատված ընդդիմադիր թևը ցանկանում է հրաժարվել բանակցություններից և այդ պատճառով էլ Դիմիստուրայի հայտարարությունը մի տեսակ քաղաքական ակտ էր քողարկելու համար բանակցությունից հրաժարվելու նրանց որոշումը»:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դիմիստուրան չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Ժնևում նախատեսված Սիրիայի խաղաղության բանակցությունները մինչև փետրվարի 25-ը ժամանակավորապես դադարեցվում են:
«Խաղաղության բանակցությունները չեն ձախողել, այլ պահանջվում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գլխավորած միջազգային հովանավորների օժանդակությունը»,-ընդգծել է Դիմիստուրան:
Որոշ հաղորդումներ վկայում են այն մասին, որ Սիրիայի խաղաղության բանակցություններում ծագած խնդիրը սիրիացի ընդդիմության մեղքով է:
Արաբիայի, Թուրքիայի ու Կատարի կողմից պաշտպանվող որոշ խմբեր հակառակ են բանակցություններին սիրիացի քրդերի մասնակցությանը, սակայն ԱՄՆ-ն, ՄԱԿ-ն ու Ռուսաստանն ընդգծում են նրանց ներկայությունը: