Իրաքի բանակը ԻՊ-ից հետ է նվաճել Մոսուլի մոտակա ռազմաբազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i25483-Իրաքի_բանակը_ԻՊ_ից_հետ_է_նվաճել_Մոսուլի_մոտակա_ռազմաբազան
Իրաքի բանակը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլ քաղաքի մոտ գտնվող գլխավոր ռազմաբազան, որը իսլամիստների համար որպես գլխավոր հենակետ էր ծառայում Իրաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2016 07:30 Asia/Tehran
  • Իրաքի բանակը ԻՊ-ից հետ է նվաճել Մոսուլի մոտակա ռազմաբազան

Իրաքի բանակը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլ քաղաքի մոտ գտնվող գլխավոր ռազմաբազան, որը իսլամիստների համար որպես գլխավոր հենակետ էր ծառայում Իրաքում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` իրաքցի զինվորականները` ամերիկյան ավիացիայի աջակցությամբ, գրեթե առանց մարտ վարելու կարողացել են վերահսկողություն հաստատել ռազմաբազայում:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ողջունել է ռազմաբազայի գրավումը և հայտարարել, որ դա կարևոր քայլ է քաղաքը գրոհելուց առաջ:

Մոսուլը Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ ծնվել է սադամ Հուսեյնը: Քաղաքը ԻՊ-ի ջիհադական խմբավորումները գրավել են 2014 թվականին:

orer.am

10/7/2016