Սիրիայում ռուս սպա է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2551-Սիրիայում_ռուս_սպա_է_զոհվել
Սիրիայում ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: «Փետրվարի 1-ին «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սիրիական բանակի կայազորի ականակոծման հետևանքով ռուս սպան մահացու վիրավորում էր ստացել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 11:42 Asia/Tehran
  • Սիրիայում ռուս սպա է զոհվել

Սիրիայում ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: «Փետրվարի 1-ին «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սիրիական բանակի կայազորի ականակոծման հետևանքով ռուս սպան մահացու վիրավորում էր ստացել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ զինծառայողը հետմահու կպարգևատրվի պետական պարգևով:

«Ռուս զինվորականը Սիրիայում սիրիական բանակի աջակցությանն ուղղված գործառույթներ էր կատարում, մասնավորապես, նոր զենքի յուրացման գործում: Զենքն առաքվում է ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջպետական պայմանագրի շրջանակում»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, հայտնում է «Վզգլյադը»:

Նշենք, որ ռազմական խորհրդատուն արդեն երրորդ ռուսաստանցին է, որը զոհվում է Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:

armedia.am

4/3/2016