Սպանվել է Եմենում «ԻՊ»-ի ղեկավարը
Փետրվար 04, 2016 11:52 Asia/Tehran
Անօդաչուի հարվածի հետևանքով սպանվել է Եմենում «Իսլամական պետություն» ահաբեկչության ղեկավար Ջալալ Վալիդին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալության և տեղական իշխանությունների տարածած հայտարարությանը:
Ահաբեկչական խմբավորման ղեկավարի լիկվիդացիան իրականացվել է Եմենի հարավում: Հարվածը հասցվել է նրա մեքենային:
Սպանվել են նաև նրա օգնականները:
Թե ում է պատկանել անօդաչուն, դեռևս հայտնի չէ:
operativ.am
4/3/2016
Պիտակ