ԻԼԻՊ-ը մահապատիժ իրականացնող երեխայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2707-ԻԼԻՊ_ը_մահապատիժ_իրականացնող_երեխայի_մասնակցությամբ_տեսանյութ_է_հրապարակել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական ցնցող տեսանյութը, որում «գլխավոր գործող անձը» երեխա է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2016 11:26 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը մահապատիժ իրականացնող երեխայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական ցնցող տեսանյութը, որում «գլխավոր գործող անձը» երեխա է:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսանյութում անգլերեն խոսող սևամորթ տղան, ով հազիվ թե լինի 12 տարեկան, դանակով կտրում է պարանով կապկպված գերու կոկորդը:

Դաժան մահապատիժն իրագործելուց առաջ տղան դիմել է ԱՄՆ-ին` ասելով. «Ամերիկա, սրանք այն զինվորներն են, որոնց դուք զինում եք մեր դեմ կռվելու համար։ Մենք նրանց բոլորին ոչնչացնելու ենք»:

Ենթադրվում է, որ տեսանյութն արվել է Հալեպում:

tert.am

5/2/2016